Thursday, 18 06 2026
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան

Իշխանությունը չի՞ կարողանում ՌԴ-ի հետ պայմանավորվել Հռոմի ստատուտի վավերացման հարցում. «Ընդառաջ են գնում մեզ խոցողի ցանկությանը»

Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց սահմանադրությանը համապատասխանող 1998 թ-ին թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ-ն։

Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետևյալ այնպիսի հանցանքներին, ինչպիսին է՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները,պատերազմական հանցագործությունները, ագրեսիան։

Հայաստանն  վավերացման գործընթացը սկսել էր  դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ հայտնի չէր, որ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը պետք էր Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ գործողությունները զսպելու, պատերազմական հանցագործությունները բացահայտելու համար, սակայն, հիմա, երբ կա ՌԴ նախագահին ձերբակալելու որոշում, որը Հայաստանի վերջնական վավերացումից հետո կարող է իրականացվել նաև մեր երկրում՝ Պուտինի  հնարավոր այցի ժամանակ, ռուսական կողմը սկսել է բավականին նյարդային  արձագանքներ հղել։

Հիշեցնենք, որ վերջնական վավերացման համար  անհրաժեշտ է խորհրդարանի մեծամասնության համաձայնությունը, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները կարծես նահանջում են սկսած գործընթացից։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը  լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ քանի դեռ Հռոմի ստատուտի վավերացումն ԱԺ օրակարգում ընդգրկված չէ, անիմաստ է հարցը քննարկել և չի հստակեցրել՝ Հայաստանն ի վերջո կվավերացնի՞ այն, թե՞ ոչ։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, թե կարծում է, որ Հայաստանը Հռոմի ստատուտն արագ վավերացնելու անհրաժեշտություն չունի։

Հարցին՝ Հռոմի ստատուտն արագ վավերացնելը ռիսկեր ունի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստը և օգտակար գործողության գործակիցը ես չեմ հասկանում։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք դա վավերացրել են, և Հայաստանը չպետք է այս հարցում պիոներ լինի։ Հասկացանք, որ մենք դժգոհ ենք այն արձագանքներից և գործողություններից, որոնք կան Ռուսաստանի կողմից, և ունենք բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկենք, բայց միևնույն ժամանակ, իմ սուբյեկտիվ կարծիքով,  այսօր նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում»,-մեր լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը գտնում է, որ իշխանությունների խոսույթն այս հարցի շուրջ մի փոքր փոխվել է.«Հնարավոր է իսկապես Մոսկվայից եղել են բավականին լուրջ ճնշումներ և շատ վատ է, որ իշխող կուսակցությունն այդ ճնշումներին դիմակայել չի կարողանում։ Հավանաբար ավելի ճիշտ կլիներ ռուս գործընկերներին ներկայացնել, որ դա մեզ պետք կլիներ անվտանգության նկատառումներից ելնելով և որևէ կապ չունի ՄՔԴ վերջին որոշման հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հակառակ կարծիքը հայտնեց և հավանաբար հենց դա էլ մեծ ազդեցություն է ունեցել, որ ճնշումը Հայաստանի վրա մեծացել է. «Ճիշտ կլիներ, որ իշխող կուսակցությունը գոնե որոշակի չափով սահմանափակեր իր անդամների հարցազրույցները և գոնե հարցազրույց տալուց առաջ մոտեցումները ղեկավարության հետ ճշտվեին»։

Եթե Հայաստանն  Հռոմի ստատուտի վավերացման հարցը հետաձգի կամ առհասարակ չվավերացնի, ի՞նչ իրավիճակի առջև կկանգնենք, հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց.«Կստացվի, որ ավտանգության ամրապնդման հետ կապված ևս մի գործիք չենք օգտագործում, քանի որ իշխող կուսակցությունը չի կարողանում պայմանավորվել Ռուսաստանի հետ կամ վախենում է այդ երկրին դեմ գնալ»,-եզրափակեց նա։

ԳԽ Ազատ Արշակյանի կարծիքով՝  հեղափոխական տրամաբանությունը դարձել է հակահեղափոխական.«Եթե Հայաստանի Հանրապետության զարգացման, անվտանգության համար խիստ անհրաժեշտ նախաձեռնությունը հետաձգում ենք, ապա սա ոչ այլ ինչ է, քան  հակահեղափոխական տրամաբանություն։ Պատճառաբանությունները  շատ են ու հայտնի, իսկ հիմնականն այն է, որ Հայաստանի Հանրապետության թշնամիներին դա ձեռք չի տալիս։ Այդ ակտը, Հռոմի ստատուտին միանալը  կավելացնի  ՀՀ պաշտպանվածությունը։ Նրանք, ովքեր չեն ուզում, որ Հայաստանը պաշպանված լինի՝  ասում են չպաշտպանվես, զրահաբաճկոն չհագնես, որովհետև ուզում ենք քեզ խոցել։ Իշխանությունն էլ, փաստորեն, ասում է՝ ոչինչ, մի քանի տեղից թող խոցեն,միևնույն է՝ մեզ չի կպնում, ժողովրդին է կպնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս իրավիճակը խոցելի է դարձնում Հայաստանի Հանրապետությունը.«Մեզ խիստ անհրաժեշտ է երկաթե սաղավարտն ու զրահաբաճկոնը հագնել, իսկ երբ ասում են՝ թող խփեն, դա, կարծում եմ, մազոխիզմ է։ Մենք կարող ենք իշխող կուսակցությանը մեղադրել Հայաստանի պաշտպանվածությունը թուլացնելու մեջ, իսկ նրանք արդյոք  համաձայն են այդ պիտակի հետ, ընդառաջ են գնում մեր հակառակորդի՞, մեզ խոցողի՞ ցանկությանը»,- հարցադրում արեց Արշակյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում