Ֆինլանդիան կմիանա ՆԱՏՕ-ին երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Սա քայլ է, որը Ֆինլանդիան կդարձնի ավելի անվտանգ, իսկ դաշինքը՝ ավելի ուժեղ։ Մենք առաջին անգամ կբարձրացնենք Ֆինլանդիայի դրոշը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,- ասել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արդյունքում Շվեդիան նույնպես ավելի անվտանգ կդառնա։









































