Հայաստանի վրա կա ճնշում, որն առաջացել է 2020-ի պատերազմից հետո: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով`դելիմիտացիան և դեմարկացիան անցկացվում են այնպես, ինչպես ուզում է Ադրբեջանը, դա նորություն չէ. «Դեմարկացիա և դելիմիտացիա փաստացի չկա. այն, ինչ տեղի է ունենում, ագրեսիա է: Ադրբեջանը զբաղեցնում է ռազմավարական կարևոր կետերը. ռուսների համար կարևոր չէ` որտեղով է անցնելու սահմանը»:
Քաղաքագետը կարծում է, որ այն ինչ էքզիստենցիալ հարց է Հայաստանի համար, ՌԴ-ի համար խճանկարի մի մաս է. «Դիվանագիտական լուրջ աշխատանք է պետք. Հայաստանի և Ռուսաստանի շահերը չեն կարող 100 տոկոսով համընկնել»: