ԱԺ որակը կազմում են և ընդդիմությունը, և իշխանությունը իր ամբողջության մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը:
Միսկարյանի խոսքով` ԱԺ-ի այսպիսի որակը նորություն չէ, խնդիրը խորքային է. «Աժ միջադեպը հասարակության ցուցիչն է: Ունենք այն քաղաքական համակարգը, ինչ մեզնից ներկայացնում ենք»:
Միսկարյանը կարծում է, որ երբ հայկական կապիտալի տերերը գիտակցեն ՀՀ կարևորությունը անվտանգությունը կայացնելու հարցում, կունենանք պետություն. «Կապիտալի տերերի մտածելակերպը այդպես էլ չփոխվեց, ապապետական էլ մնացին»:










































