Հռոմի ստատուտը պետք է վավերացվի ողջամիտ ժամկետներում: Պետք է կողմոնորշվենք, մեզ պե՞տք է դաշնակից, որը Ալիևին քսի տա մեզ վրա և ոչ մի բանով չօգնի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանի խոսքով` Հռոմի ստատուտը վավերացնում ենք ոչ թե Պուտինի համար, այլ Ադրբեջանի հանցագործությունները ՄՔԴ հասցնելու համար. «Եթե Մոսկվան դաշնակից է, պետք է ստատուտի վավերացումը հանգիստ ընդունի: Ոչ մեկ Պուտինի կարոտը չէ, եթե այդքան մտահոգ է, թող չգա Հայաստան, ինչպես չի գնում Տաջիկստան: Ռուսաստանի մոտ որևէ բան չի ստացվում, իլյուզիաների մեջ է մտել: Իշխանության մոտ վախեր կան, սկսած անձնական անվտանգությունից: Իշխանությունը վախենում է նոր Հոկտեմբերի 27-ից, բայց դա սխալ հաշվարկ է»:










































