Ճապոնիայի և Չինաստանի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, անցկացրել են իրենց առաջին բանակցությունները վերջին ավելի քան երեք տարվա ընթացքում:
Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշին իր գործընկեր Ցին Հանգի հետ հանդիպման ժամանակ բողոքել է Պեկինում Ճապոնիայի քաղաքացու կալանավորման դեմ, ինչպես նաև հայտնել Տոկիոյի «խիստ մտահոգությունը» Թայվանի մոտ և Ճապոնիայի շրջակայքում չինական ռազմական ակտիվության սրման առնչությամբ։