Friday, 26 06 2026
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը

Պատերազմի ծանր ցավն ու հետպատերազմյան քաոսը. մի աղմկոտ հայտարարության հետքով

Վարչապետի տիկնոջ հայտարարությունը՝ 11 հազար դասալիքի մասին, սոցցանցային հարթակներում և մեդիայում առաջացրել է բուռն արձագանք, ինչը միանգամայն հասկանալի է: Այդ արձագանքները նաև հասկանալիորեն պարունակում են ոչ միայն հասարակական տարաբնույթ վերաբերմունք, այլ նաև քաղաքական: Կասկածից վեր է, որ հայտարարությունն անելիս, վարչապետի տիկինը չէր կարող չպատկերացնել այդօրինակ արձագանքների առատությունն ու տարաբնույթ, բազմազան շրջանակը: Այստեղ էականն այն է, թե ո՞րն էր հայտարարության առանցքային մոտիվը, ի՞նչ նպատակ են հետապնդում այդօրինակ խոսակցություններն առհասարակ, դրանք խթանելը, հանրային-քաղաքական «դիսկուրսում» պարբերար պահելը, խթանելը, թեժացնելը, որ անում է կառավարող մեծամասնությունը տարբեր առիթներով:

Դա պարզապես պատասխանն է քաղաքական ընդդիմությա՞նը, որը 44-օրյա պատերազմից ի վեր անընդհատ մեղադրում է քաղաքական իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, նրան համարում դավաճան, թե՞ կա հանրային բաց քննարկումներ խթանելու նպատակ ոչ միայն ներքաղաքական դիմակայության և խաղի նկատառումով, այլ նաև հենց ցավոտ խնդիրներն ու հարցերը հասարակական «տաբուների» դաշտից դուրս բերելու, դրանց առերեսվելու միջոցով իրականությանն ավելի մոտենալու և ըստ այդմ այդ իրականության մեջ գոյություն ունեցող խորքային խնդիրները վեր հանելու, դրանց լուծումներին ավելու մոտենալու համար: Բայց, եթե կա երկրորդ նպատակն ու նկատառումը, ապա հարց է առաջանում՝ դա՞ է մատուցման ձևը, ընդամենը հասարակական համատարած քարկոծոցի՞ առաջացնե՞լն է բաց խոսակցության և խորքային խնդիրների առերեսման ճանապարհը:

Թե՞ դա ունենում է հակառակ էֆեկտ, այսինքն՝ ավելի է մեծացնում ներհասարակական-ներքաղաքական անհանդուրժողության աստիճանը, բևեռացումը, ավելի է բացում տարատեսակ ներքաղաքական մանիպուլյացիաների դաշտն ու այդպիսով ոչ թե բերում խորը խնդիրների շուրջ լրջմիտ քննարկումների, այլ խորացնում այդ տեսանկյունից քաոսը, և գուցե թերևս կառավարելի քաոսը: Եթե կա երկրորդ մոտիվն ու նպատակը, ապա մեղմ ասած սխալ է ընտրված դրան գնալու ճանապարհը, ձևը, մեթոդաբանությունը: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է այնպիսի երևույթի, ինչպիսին պատերազմն է, ու առավել ևս՝ պարտված պատերազմը:

Չկա պատերազմ, որտեղ չկան դավաճանություններ, բանսարկություններ, ավարառուներ, դիակապտներ, դասալիքներ, և ամենատարբեր շերտերում՝ շարքային զինվորականներից մինչև քաղաքական ղեկավարություն: Բայց, դրանք չափազանց լուրջ ու նուրբ խնդիրներ են, պատճառահետռևանքային լրջագույն հանգամանքներով ու շերտերով, որոնց շուրջ խոսակցությունը պահանջում է անթերի փաստականություն և փաստարկվածություն, և միայն դրա պարագայում կարող է արդարացի լինել ծանր և լրջագույն թեմայի հարցում աննրբանկատությունը: Հակառակ պարագայում, կամա, թե ակամա, բայց ամենի մասին խոսակցությունների տակ իբրև «էֆեկտ» մնում են լոկ մանիպուլյացիան ու քաղաքական նկատառումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում