Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Թուրքիան սպառնում է հոկտեմբերի 1-ին հարձակվել Կիպրոսի վրա

Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը պլանավորում է հորատման աշխատանքներ սկսել «Բլոկ-12» գազային հանքավայրում, որը գտնվում է Իսրայելի ու Կիպրոսի բացառապես տնտեսական գոտում։

«Բլոկ-12» գազային հանքավայրը գտնվում է իսրայելական «Լևիաֆան» գազային հանքավայրից հյուսիս ընկած տարածքում, որը համարվում է վերջին տասնամյակում բացված ամենախոշոր գազային հանքավայրը։ «Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ «Լևիաֆան»-ը գտնվում է լիբանանյան տարածքային ջրերում։

Այս կապակցությամբ թուրք պետնախարար, Էգեմեն Բաղըշը հանդես է եկել Կիպրոսի հանդեպ ակնհայտ սպառնալիքներով։ Նա հայտարարել է, որ եթե «Բլոկ-12»-ում հորատում սկսվի, Թուրքիան դրան ռազմական պատասխան կտա. «Դա պատճառ է, որ մեր ռազմանավերը տեղակայվեն տվյալ տարածաշրջանում։ Հենց դրա համար ենք մենք ստեղծել հզոր բանակ և հենց դրա համար ենք մարզում մեր զինվորներին։ Նրանք չեն կարող հորատում անցկացնել այն վայրում, որը չի պատկանում իրենց»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ այսուհետ Միջերկրական ծովի արևելյան հատվածը չի հանդիսանալու քաղաքացիական նավերին սպառնացող իսրայելական ռազմածովային ուժերի զորավարժության հրապարակ.

«Թուրքիայի ռազմածովային ուժերն ուժեղացնելու են Միջերկրական ծովում իրենց ակտիվությունը և պարեկություն են իրականացնելու միջազգային ջրերում։ Մենք առավել ագրեսիվ ենք գործելու։ Իսրայելն այլևս չի կարող ազատորեն սպառնալ։ Թուրքական նավատորմը ներառվում է Միջերկրական ծովի արևելյան հատվածի գազի պայքարում։

Թուրքիայի ռազմածովային ուժերը մտադիր են ուղեկցել Կիպրոսի ու Իսրայելի միջև ընկած տարածքում դեպի Գազայի հատված ուղևորվող և հումանիտար բեռ փոխադրող նավերին։ Այսուհետ թուրքական ռազմանավերն ավելի կնկատվեն տարածաշրջանում»։

Ի դեպ, երբ նախորդ տարվա դեկտեմբերին Իսրայելն ու Կիպրոսը պայմանագիր կնքեցին սահմանային ջրերում նավթի ու գազի որոնման և արդյունահանման շուրջ, դա հարուցեց Թուրքիայի խոր դժգոհությունը: Պարզաբանումներ տալու նպատակով անմիջապես թուրքական արտգործնախարարություն կանչվեց Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին:

Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարեց, թե այդ պայմանագիրն իրենք դիտարկում են որպես Թուրքիայի տարածաշրջանային շահերին դիպչող դավադրություն, և իսրայելական կողմից պահանջեց չեղյալ հայտարարել այն: Սակայն իսրայելական կողմը չընկրկեց և մերժեց թուրքական պահանջը` դա որակելով պարզապես լկտիություն, քանի որ իրենք նախատեսել են նավթի ու գազի որոնողական աշխատանքներ տանել ոչ թե Հյուսիսային Կիպրոսի ու Թուրքիայի միջև ընկած ջրատարածքում, այլ` (Հարավային) Կիպրոսի ու Իսրայելի միջև ընկած ջրատարածքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում