Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով

Հայաստանը վերապահումով է միացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ անցկացվող «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունված Հռչակագրին:

Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականը, Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնացել մեկ պարբերությունից, քանի որ այն «համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը, նաև չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»:

Հիշյալ պարբերության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը  պետք է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից և կոչ  է արվում դադարեցնել ռազմական գործողությունները։

Տեղի ունեցածը, ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանի խոսքերով, հստակ դիվանագիտական ​​թերացում է, բացթողում, որը, ցավոք, ևս մեկ սպի կավելացնի հայ-ուկրաինական հարաբերությունների նորագույն պատմությանը.«Ի վերջո, ի սկզբանե հայտնի էր, որ գագաթնաժողովի հիմնական թեման ուկրաինական պատերազմն էր, այն է՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետևանքները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ հայկական դիվանագիտությունը պետք է «շոշափի իր շուրջը կատարվողի «նյարդը»» և բարձրաձայնի Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ հաշվի առնելով պոտենցիալ դաշնակիցների տրամադրությունները.«Որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա և ընկալի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, հայկական դիվանագիտությունը վաղուց պետք է գնահատական հնչեցնի  այն անարդարությունը, որին բախվել է Ուկրաինան։ Ի վերջո, ակնհայտ է, որ Ուկրաինան ենթարկվել է ամենադաժան զինված ագրեսիայի, Ռուսաստանը 21-րդ դարի ագրեսոր է, որը ցեղասպանական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի խաղաղ բնակչության նկատմամբ»։

Մեր զրուցակիցը համարում է, որ որ հայ դիվանագետները պետք է հնարավորինս արագ եզրակացություններ անեն և քայլը բացատրեն գործընկերներին  ու առաջին հերթին՝ պաշտոնական Կիևին։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, մինչդեռ, Հայաստանի «վերապահումն» ունի հստակ բացատրություն.«Տեղի է ունեցել  ագրեսիա Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ, կան Հայաստանից օկուպացված շրջաններ։ Տեսնում ենք, որ Հայաստանն այս հարցը պահում է ուշադրության կենտրոնում, իսկ  ընդհանուր Հռչակագրում միայն Ռուսաստանի ագրեսիան է հիշատակվում։ «Հանուն Ժողովրդավարության» գագաթաժողովում  օբյեկտիվորեն թիվ մեկ հարցը Ուկրաինայի խնդիրն է։ Ոստի՝ հիշեցնելու համար իր խնդրի մասին, որն իր պարամետրերով զուգահեռվում է ուկրաինական խնդրի հետ, Հայաստանը հանդես  եկավ որոշակի վերապահումով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին ինչու՞ մեր մասին հիշատակում չկա, արդյոք Հայաստանին ու Արցախին առնչվող հարցերը հետաքրքիր չեն աշխարհին, Մեհրաբյանն արձագանքեց. «Պարզապես այժմ բանակցային գործընթաց է տեղի ունենում և կա մոտեցում, որ այդ բոլոր խնդիրները լուծում կստանան, երբ  տարածաշրջանում համապարփակ ու տևական խաղաղություն հաստատվի, դրա համար այդ հարցը չի ներառվում՝ ի շարս այլ գլոբալ հարցերի։ Եթե Ադրբեջանը պայմանականորեն գնա Ռուսաստանի նման մի լայնամասշտաբ պատերազմի ճանապարհով, ապա բնականաբար այլ կլինի մոտեցումը։ Հիմա ունենք այն, ինչ ունենք, իսկ Հայաստանը այս ամենն ուշադրության կենտրոնում պահելու համար արել է վերապահում»։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանը ոչ թե  դեմ է այդ կետում շարադրվածին, այլ այդ կետը համարում է ոչ ամբողջական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում