«Ասիան պետք է խուսափի քաոսից և հակամարտություններից, այլապես տարածաշրջանի ապագան կվտանգվի»,- ասել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանը։
Հինգշաբթի ելույթ ունենալով քաղաքական և բիզնես առաջնորդների միջազգային լսարանի առջև՝ Լին ասել է, որ Չինաստանը կարող է խարիսխ լինել համաշխարհային խաղաղության և կայունության համար և կշարունակի բարեփոխումներ իրականացնել ու բացվել աշխարհի առաջ։