Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

-Պարոն Չերնամորյան, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իսրայելում էր, որտեղ  մի շարք հանդիպումներ ունեցավ, նաև Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Էլի Քոհենի հետ համատեղ մամլո ասուլիսով հանդես եկավ։ Հնչեցին սուր հակաիրանական հայտարարություններ, ձեր դիտարկմամբ այս փուլում կա՞ն ռեալ վտանգներ  Ադրբեջանի ու Իսրայելի կողմից։

Ադրբեջանն օրերս իրականացրեց  իր թատերական ներկայացումը՝ Իսրայելում դեսպանատան բացումը։ Իսրայելն էլ այս ընթացքում երկու անգամ հարվածներ հասցրեց և՛ Սիրիային, և որոշակի ակտիվություն է ցուցաբերում  իր ռազմական դիրքերում, որոնք սահմանակից են Իրանին։ Պետք է ուշադրություն դարձնել մի քանի կետերի վրա։ Եթե հիշում եք՝ նախքան Իսրայելի նախագահին դեսպանի պաշտոնական հավատարմագիր հանձնելը, դեսպանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի տրամադրելու իր տարածքը Իսրայելին Իրանի նկատմամբ հարձակումներ կատարելու համար։ Սրանից հետո հայտարարվեց, որ առժամանակ հետաձգվում է դեսպանի հավատարմագիր հանձնելը։Ընդամենը երկու օր առաջ դեսպանը եկավ և իր հավատարմագիրը հանձնեց Իսրայելի նախագահ Հերցոգին։ Սրանից հետո տեղի ուենցավ Բայրամովի այցն Իսրայել։

Ինչպես ես նկատեցի՝ Բայրամովը շատ սակավախոս էր, շատ քիչ հայտարարություններով հանդես եկավ։ Դրա փոխարեն Իսրայելի նորանշանակ արտգործնախարարը բացառիկ հռետորաբանությամբ հանդես եկավ, խոսքեր էր շռայլում Ադրբեջանի ու Իսրայելի համատեղ բարեկամության, ընկերության, եղբայրության, հարաբերությունների զարգացման մասին, նաև շատ բարձր էր գնահատում Ադրբեջանի կողմից Իսրայելում դեսպանատուն բացելու փաստը, նշում էր, որ եղբայրական ազգեր են ու միասին բոլոր ոլորտներում համագործակցում են։ Այնքան խոսեց, որ նույնիսկ հոգնեցուցիչ էր, զգացվում էր, որ հռետրաբանությունը տանելու էր դեպի Ադրբեջան-Իրան հարաբերություններ։ Բայրամվն իր խոսքում այդ մասին ոչ մի նախադասություն չասաց, միայն նշեց, որ համագործակցությունը շարունակելու են, 100-ից ավել ձեռնարկություններ կան, որ Իսրայելն Ադրբեջանում բացել է և Ադրբեջանը հետաքրքրված է նաև գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների  ոլորտում համագործակցության սերտացմամբ։Այսինքն՝  Բայրամովի շուրթերից Իրանի  դեմ հարձակման որևէ հարց չքննարկվեց։ Դրա փոխարեն Էլի Քոհենն ասաց, որ կարևոր է Իսրայելում առաջին շիա մահմեդական երկրի դեսպանատուն բացելու հանգամանքը և համագործակցությունը, նաև նշեց, որ Իրանը տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում ավելի է սերտացրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, արդյունքում իր դիրքերն էլ ավելի է  ամրպանդում։ Նշեց, որ  այդ «ահաբեկչական երկրի» դեմ պետք է քայլեր ձեռնարկել ու այդ խնդիրը լուծել։ Սրան  չհաջորդեց Բայրամովի արձագանքը, որ, օրինակ, այո՛, մենք ձեր հետ ենք կամ ձեր հետ չենք։ Լուռ հրճվանքով կանգնած՝ Բայրամովը նայում էր, թե ինչպես է Քոհենը  խոսքեր շռայլում իրենց հարատև բարեկամության, եղբայրության մասին։ Բայրամովն էլ մենակ չէր եկել, իր հետ էին նաև Ադրբեջանում հրեական համայնքի ներկայացուցիչներ, կային նաև ներկայացուցիչներ  ԱՄՆ-ի ու ՌԴ-ի՝ իրենց հրեական համայնքներից։Այսինքն՝ ադրբեջանական պատվիրակությունը բավականին խոսուն էր։

Դրանից հետո հյուրանոցում Բայրամովը  դեսպանատան բացման հետ կապված ընդունելություն էր կազմակերպել, բավականին մեծ թվով հյուրեր էին հրավիրված իսրայելական էլիտայից։ Հրավիրվածների շրջանում էր իհարկե Ավիգդոր Լիբերմանը։ Ինչպե՞ս կարելի է ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպումներ պատկերացնել առանց Ավիգդոր Լիբերմանի, որի թեթև ձեռքով, ինչպես գիտեք  իր Պաշտպանության նախարար եղած  տարիներին Ադրբեջանի հետ մի շարք գործարքներ կնքվեցին։ Ինքը ծնունդով Մոլդովայից է, բայց նավթադոլարներից երբեք չի հրաժարվել։Իսրայելում գործող ադրբեջանական կազմակերպությունների մեջ շատ են նաև իր կուսակցության անդամները, որոնք մոտ են եղել այս կերակրատաշտին։

-Թեպետ նշեցիք, որ Բայրամովը որևէ կերպ չմիացավ հակաիրանական հայտարարություներին,  բայց հազիվ թե Բաքուն մերժի Իսրայելին գործել ընդդեմ Իրանի՝ անհրաժեշտության դեպքում։ Մի կողմից ունենք Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների խորացում, մյուս կողմից էլ՝ Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպեց, Լավրովն էլ պատրաստակամություն հայտնեց նպաստել Բաքու-Թեհրան հարաբերությունների հարթեցման հարցում։ Այս ընդհանուր համատեքստում ի՞նչ իրավիճակ է ստեղծվում։

Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը հնարավոր է որոշ փոփոխություններ հաջորդեն։ Նախկինում Բաքվի հռետորաբանությունն Իրանի նկատմամբ շատ ավելի խոսուն էր, բայց այս մի քանի օրերի ընթացքում այդքան էլ նկատելի չէ։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կարող է միջնորդի դեր խաղալ Իրանի ու Ադրբեջանի  միջև, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա նման հարձակումներից։Ես մի անգամ հիշատակել էի, որ այդ «3+3»-ը այս պահին Իրանի համար էլ է ձեռնտու, որպեսզի թույլ չտա, որ արևմուտքը մտնի տարածաշրջան։ Ստացվեց այնպես, որ Ադրբեջան Իսրայելի հետ երկակի խաղ խաղաց, այսինքն՝ վաճառելով իր սև ոսկին Իսրայելին(գիտենք, որ Իսրայելի նավթի 35 տոկոսից ավելին Ադրբեջանից է գալիս), կարողացավ դրա դիմաց 7 միլիարդ դոլարից ավել  գերժամանակակից զենք ստանալ։ Փոխարենը՝ խոստացավ  և իր տարածքը մասնակիորեն տրամադրեց   Իրանի դեմ լրտեսության համար, բայց սրանից այն կողմ կարծես Ադրբեջանը շահագրգռվածություն չունի։ Ճիշտ է՝ հռետորաբանությունը երբեմն շատ հզոր է, Իրանն այնտեղ է զորքեր հավաքում, Ադրբեջանն՝ այստեղ, սակայն, ինձ թվում է, այս  պահի դրությամբ, երբ Ռուսաստանը խառնվեց, հնարավոր է որոշակի ազդեցություն լինի նաև Ադրբեջանի վրա։  Այլապես՝  նման առճակատումը նաև Հայաստանի վրա շատ վատ հետևանքներ կունենա՝ այդ թվում նաև իրանահայության համար։ Ընդհանրապես տարածաշրջանը կարող է երկրորդ Սիրիա դառնալ, Իրանը կարող է դառնալ երկրորդ Սիրիա, իսկ հայերը  նորմալ զենք չունեն, որպեսզի կարողանան այս իրադրության մեջ օգուտներ ունենալ՝ օրինակ տարածքներ  հետ վերցնել։ Մեր կառավարության հռետորաբանության մեջ էլ նման ռևանշիստական ելույթներ չկան,իշխանությունները խոսում են միայն խաղաղության  ու համագործակցության մասին։ Լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Տեսեք՝ ԱՄՆ-ն լուրջ հակասություններ ունի Նեթանյահուի միջև։ ԱՄՆ նախագահ Բայդենը չի ուզում Վաշինգտոնում ընդունել Նեթանյահուին։ Սա կարող եմ կապել նաև Իրանի վրա հարձակվելու թեմայի հետ։

-Այսինքն՝ ԱՄՆ-ն ու Իսրայելն այդ հարձակման  հետ կապված տարաձայնություննե՞ր ունեն։

Այո՛, կան տարաձայնություններ։ Ճիշտ է՝ ԱՄՆ-ն ասում է, որ թույլ չի տա, որ Իրանն ունենա միջուկային զենք, բայց մյուս կողմից էլ խոչընդոտում է, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ իրականացնի։ Իսկ Ադրբեջանն այս ընթացքում երկու ուղղության վրա է խաղում՝և՛ Ռուսաստանի և՛ արևմուտքի։ Գուցե հենց Իրանի խաղաթուղթն է, որ Ադրբեջանը շատ թանկ գնով է վաճառում՝ մեր հաշվին։ Ինչո՞ւ Լաչինի միջանցքը չի բացվում, այն դեպքում, երբ մեկ զանգով արևմուտքը կարողանում է շատ հարցեր լուծել։ Թե՛ Հաագայի դատարանի որոշումը և թե՛ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը, դատապարտող հայտարարությունները Ադրբեջանում անարձագանք են մնում։ Բաքուն դեռ կարողանում է իր պաշտպանությունն իրականացնել՝ այդ խաղաթուղթը խաղացնելով՝ այն, որ կարող է իր տարածքը տալ Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար։Սրանով է գուցե պայմանավորված այն հանգամանքը, որ արդյունքում միշտ տուժող են ճանաչվում հայերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում