«Փարուխ-2» օպերացիան է․ Բաքուն մասշտաբային կտորներ պոկելու հնարավորություն չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Ըստ քաղաքագետի՝ Բաքուն ունի պլան մինիմում, պլան մաքսիմում․ «Բաքուն վիճարկում է հայապատկան ցանկացած բան: Բաքուն փորձում է Արցախը կլանել, առանց արցախահայության: Ռուսական «խաղաղապահ» կոնտինգենտը իր առջև դրված խնդիրը չի կատարում․ Հայաստանը պետք է այլընտրանքներ գտնի: Արցախը Ադրբեջանի կազմում ցանկացած եղանակով նշանակելու է ցեղասպանություն»:











































