CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանն անդրադարձել է թուրք-իսրայելական ճգնաժամին.
«Իսրայելը ցայժմ չի կատարել իրեն առնչվող ՄԱԿ-ի որոշումները և շարունակ խաղացել է «երես առած տղայի» դեր։ Այսօր Իսրայելը կորցրել է Թուրքիայի հետ հատկապես տարածաշրջանում իր քաղաքական նպատակների շուրջ համագործակցելու հնարավորությունը։ Արդեն որոշ քայլեր ձեռնարկելու ժամանակն է։
Մենք Իսրայելից պահանջում էինք «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել ու վերացնել Գազայի շրջափակումը։ Դրա վերջնաժամկետն ավարտվել է, և եկել է գործելու ժամանակը»։





































