
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Անի և Սիսիան խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին։
«Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։
Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը և Կա՜ Ապագա»,– գրել է նա ֆեյսբուքի իր էջում։
Հիշեցնենք՝ կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում, ըստ նախնական տվյաների, ՔՊ–ն առաջատար է։