Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում չեն կարծում, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը փակուղի է մտել, պատասխանել է. «Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ։

Խաղաղության և օգնության կոչերի հետևում՝ ռեալ իրավիճակում, հակառակ քայլեր ենք տեսնում Արևմուտքի կողմից»։ Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքների խոսքերը, թե հնարավոր է խաղաղության հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և որ այն ընթացքի մեջ է, ասել է. «Եկեք մեկաբանանք ոչ թե հնարավորությունները, այլ ռեալ, եղած գործերը։ Մենք բաց ենք մեկնաբանությունների համար, բայց դեռևս մեկնաբանելու բան չկա»։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, Զախարովան ասել է. «Որքան քաղաքական գործիչներ, այնքան՝ տարատեսակ մեկնաբանություններ և կարծիքներ, նաև, ի դեպ, հնարավորություն, որ իրենց վրա ուշադրություն դարձվի ինչ-որ վառ հայտարարություններով։

Ես առաջին անգամը չէ, որ լսում եմ, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, և ուզում եմ կրկին հարցեր ուղղել ՀՀ կողմին, թե նրանք, ովքեր ասում են՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, ինչպե՞ս են տեսնում ՀԱՊԿ մուտքը, երևի ինչ-որ կերպ տեսնում են»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Զախարովայի հայտարարություններին, նշեց՝ իմպերիական, մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է.«Արևմուտք կոչվածի օրենքներով ղեկավարվում է հենց ինքը՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Արևմուտք կոչվածը ժողովրդավարություն է, Միավորված ազգերի կազմակերպություն,  Եվրոպայի Անվտանգության համագործակցության, Հելսինկյան ակտ, դրա այլընտրանքը ո՞րն։ Երբ բողոքում կամ դժգոհում են արևմուտքից, դժգոհում  են մարդու իրավունքների դեկլարացիայի՞ց, թե՞ Հելսինկյան ակտի բովանդակցությունից։

Տիկին Զախարովան որպես  այլընտրանք առաջարկում է «Ոսկե հորդայի» կանոնները, խտրականություն, արտոնություններ, անհավասարություն, ռասիզմ։ Եվրոպայի և արևմուտքի այլընտրանքը ռասիզմն ու անհավասարաությունն է։ Հիմա մենք քննարկում ենք, թե որն է  մեզ համար ավելի լավ։ Ենթարկվել դաժանության ու անմարդկայնությա՞ն,թե՞ ընդունել Եվրոպայի օրենքներն ու իդեալաները»,-նկատեց նա։

Արշակյանի խոսքերով՝ իրենք իրենց  գործառույթը տեսնում են սադրելու մեջ.«Մենք հենց հիմա խոսում  ենք սադրանքի մասին։ Երբ ասում է , որ արևմուտքը դա է անում,  նշանակում է՝ իրենք դա անում են և ասում են՝ գողին բռնեք»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով՝ իրենք մանիպուլյատորներ են, գնում են իրենց  իդեա  ֆիքսի հետևից.«Ռուսաստանը խնդիր ունի, գնում է  Հայաստանի պետականության վերացման ուղղությամբ։ Եթե մենք Ա- ենք,  իրենք տեղում ասում են՝ Բ։ Ինչ էլ անենք՝ իրենց կարծիքով սխալ ենք դուրս գալու։ Եթե չբերեինք դիտորդներին էլ, կասեին՝ բերում են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ արևմուտքն անկայունությունը կայունացրել է.«Բացի ղարաբաղյան կլանից՝ բոլորը կանգնած են իշխանության  կողքին։ Եվ  այնպես չէ, որ երջանիկ են, բայց պետությունն անտրտունջ պահում են։ Արևմուտքը մեզ օժանդակում է, բայց ոչ այնքան որ մեր փոխարեն հարցերը լուծի։ Ուկրաինացիներն էլ իրենք են  չեկիստներին գնդակահարում, արևմուտքը պարզապես օգնում է։ Ռուսաստանը հաղթելու  ոչ մի շանս չունի»։

Քաղաքագետի խոսքերով՝ մեզ  մնում է միայն մի բան. «Ակնհայտ է, որ ՀՀ դիվանագիտությունը մոտ 7-8 ամիս վարպետորեն աշխատում է , բայց պետք է հասկանանք, որ այս ճանապարհը մեզ վերջնական ստրատեգիական հաղթանակի չի տանում, մեզ  արտակարգ միջոցներ են պետք, որպեսզի դաշնակցիներն էլ տեսնեն, որ դիմացն  արժեք կա։ Հայաստանի ստրատեգիական էլիտան, որն արդեն ձևավորված է, պետք է նստի մտածի՝ ինչ արտակարգ միջոցներ ձեռնարկի։ Մենք աշխարհով մեկ այդ ռեսուրսն ունենք, պետք է դադարենք անկազմակերպ աշխատել»,-եզրափակեց նա։

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում