TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում տեղի ունեցած ամենամսյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարել նաև Թուրքիայի տարածքում տեղակայվելիք ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) խնդրին.
«Առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհավորել թուրքական կառավարությանը այդ որոշման ընդունման կապակցությամբ։ Թուրքիայում տեղակայվելիք ՌՏԿ-ն ուղղված չի լինի նրանց դեմ, ովքեր մտադիր չեն հարձակում գործել ալյանսի դեմ։
Այդ ՌՏԿ-ն Հյուսիսատլանտյան բլոկի հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևոր տարրն է։ Տվյալ համակարգը կրում է բացառապես խաղաղ բնույթ, այն ուղղված կլինի միայն նրանց դեմ, ովքեր պոտենցիալ առումով կարող են վտանգ ներկայացնել ՆԱՏՕ-ի համար»։
Հիշեցնենք, որ երեկ Իրանը զգուշացում է արել Թուրքիային սեփական տարածքում ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տեղակայման կապակցությամբ։











































