Հայաստանի համար բազմակողմ իրավիճակ է․ ՀՀ-ն իր բարդ շահերը պետք է հետապնդի այն իրավիճակում, որը նախկինի հետ կապ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵՄ-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ Իրինա Ղուլինյան-Գերցը:
Մեր բանախոսի խոսքով՝ Հայաստանն ու Արցախը պետք է հստակ ձևակերպեն իրենց դիրքորոշումները․ «Արևմուտքի համար շատ կարևոր է երկարատև խաղաղության հաստատումը, առանց ուժի կիրառման: Հայաստանն ու Արցախը պետք է պատկերացումները հստակեցնեն, որ այն լինի համահունչ: Հայկական միջավայրում թյուրըմբռնում է, թե լավ չենք բացատրել Արևմուտքին, բայց այդպես չէ:
Ղուլինյան-Գերցը կարծում է, որ պետք է կոնֆլիկտային ռեժիմից դուրս գալ․ խնդիրները ուժի կիրառմամբ լուծելը ոչ մի տեղ չի տանում․ «Ժողովրդավարական երկրներում կոնֆլիկտների լուծման ճանապարհը այլ է․ Հայաստանը պետք է կենտրոնացած մնա ժողովրդավարության վրա»: