Monday, 05 06 2023
Թույլ դիրքերով խաղաղություն գոռալը վտանգավոր է Հայաստանի համար. Արբակ Խաչատրյան
Եկեղեցին թիկունքից խփում է իշխանությանը. «Գավիթ»-ը դավադրության մի դրվագ է, հնարավոր են «անակնկալներ»
Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական
Հայ-ամերիկյան կարևոր ներդրում. բազմազան անվտանգության հրամայականը
12 տարի անց Եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ լինելու իրավունքների խախտում. Զեյնալյան
Արցախում մի շարք հասցեներով հովհարային անջատումներ կլինեն
00:00
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
23:45
Ցուցարարները բացականչություններով ընդհատել են Օլաֆ Շոլցի ելույթը և նրան անվանել «պատերազմ սկսող»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին
23:15
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը Այովա նահանգում հանդիպել է ընտրողների հետ
23:00
Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից
22:45
Կայա Կալաս. ՆԱՏՕ-ն սպառնում է ոչ թե Ռուսաստանի անվտանգությանը, այլ ռուսական իմպերիալիզմին
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան
Հայաստանի առջև բացվել են մեծ հնարավորություններ. ՀԱՊԿ անդամակցությունը մնում է խոչընդոտ
21:50
Բելգիայի վարչապետն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել
Արցախի ու Հայաստանի շուրջ իրավիճակը մտահոգում է Սփյուռքին․ ապագան պղտոր է
Ջերմուկում իրականացվում է 15միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր
Մեր մարզիկների մոտ եթերային մշակույթը դեռ նստած չէ․ Էդուարդ Քալանթարյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը
Մոսկվայում ձերբակալվում են Նավալնիի ծննդյան օրվա առթիվ ցույցերի մասնակիցները
20:30
Եվրոպական միության վիճակագրական ծառայություն. Մարտին Եվրամիությունում ռուսական ներմուծման մասնաբաժինը կազմել է 3,8 միլիարդ եվրո
20:15
Ինդոնեզիան ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը
Արևմուտքը նախատեսում է՝ ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, օրակարգից դուրս մղել Սյունիքի թեման
19:45
Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
19:30
Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ
Մարտակերտում 32-ամյա տղամարդը ծառից կախվելով՝ ինքնասպան է եղել
Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով. ԱՀ ՔԿ
Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊԲ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին

Գերմանիայում հանցագործություն են որակել Կիևին ուրանով արկեր ուղարկելու Մեծ Բրիտանիայի պլանները

Գերմանիայի Ձախ կուսակցության պատգամավոր Սառա Վագենկնեխտը «հանցագործություն» է որակել Ուկրաինային աղքատացված ուրանով արկեր փոխանցելու Բրիտանիայի պլանները և կոչ է արել ԳԴՀ-ի իշխանություններին հստակ դիրքորոշում ունենալ այս հարցում։

Այդ մասին հաղորդում է պատգամավորի թվիթերյան գրառումը: «Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային ուրանով զինամթերքի մատակարարումը հանցագործություն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց օգտագործումն աղտոտում է շրջակա միջավայրը և քաղցկեղ է առաջացնում քաղաքացիական բնակչության և զինվորների շրջանում:

Ես կոչ եմ անում դաշնային կառավարությանը հստակ դիրքորոշում ունենալ այս հարցում», – գրել է Վագենկնեխտը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտնել էր, որ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի աղքատացված ուրանով զինամթերք։ ,РИА Новостиե գործակալությունը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Գոլդիի հայտարարությունը, նշել էր, որ Ռուսաստանն ստիպված կլինի արձագանքել, եթե հավաքական Արևմուտքն սկսի միջուկային բաղադրիչով զենք կիրառել, և որ Արևմուտքը «որոշել Է Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին կռվել ոչ թե խոսքով, այլ գործով»։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բրիտանական նախաձեռնությունը համարել է «ևս մեկ անցած աստիճան»՝ հավելելով, որ այդ աստիճաններն «ավելի ու ավելի են պակասում»։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել Է, որ Լոնդոնը կորցրել է կողմնորոշիչներն իր գործողությունների առումով և այն հարցում, թե «ինչպես են այդ գործողությունները խաթարում ռազմավարական կայունությունն ամբողջ աշխարհում»: Լավրովը հավելել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ոչ միայն ռիսկի դիմել, այլև՝ պատերազմական հանցագործությունների։

Ռազմական անվտանգության և սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ Վիեննայի բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը Գոլդիի խոսքերից հետո «РИА Новости»-ին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն «կորցրել է կապն իրականության հետ», իսկ անգլիացիներն իրենց գործողություններով ամենից առաջ հարվածի տակ կդնեն հասարակ ուկրաինացիներին: Դիվանագետը նաև նշել է, որ եթե ՆԱՏՕ-ի ծանր ռազմական տեխնիկայի համար նման արկեր մատակարարվեն Կիևին և դրանք օգտագործվեն, ապա Մոսկվան համարժեք կարձագանքի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում