Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին առնչվող WikiLeaks-յան բացահայտումները.
«Թուրքական կողմը չի հավատում տվյալ տեղեկատվությանը։ Բոլորին հայտնի են թուրք-ադրբեջանական հարաբերություններն ու մեր եղբայրությունը։ Դրա համար էլ մենք ուշադրություն չենք դարձնում այդ հրապարակումներին։ Դրանք կարևոր չեն մեզ համար»։
Հիշեցնենք, որ Քըլըչից առաջ նմանատիպ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը։








































