Ինչպես հաղորդում է The Times of India-ն, հնդկական Փենջաբ նահանգում վթարի է ենթարկվել ՄիԳ-31 կործանիչը: Ավիավթարը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Ռաջփուրա քաղաքի մերձակայքում: Կործանիչի օդաչուն հաջողությամբ լքել է օդանավը կատապուլտի միջոցով, նա լուրջ վնասվածքներ չի ստացել:
Ինչպես հայտնել են Հնդկաստանի զինվորական իշխանությունները, ինքնաթիռը կատարում էր սովորական ուսումնական թռիչք: Նախնական տեղեկություններով` կործանման պատճառը տեխնիկական է:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել Ռուսաստանում, որի հետևանքով զոհվել են ինքնաթիռի երկու օդաչուները:









































