ՄՔԴ որոշումը դժվար այլընտրանքի առաջ է կանգնեցնելու: ՄՔԴ որոշումը ավելի խորքային բնույթ ունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գուրգեն Պետրոսյանը:
Պետրոսյանը նշեց, որ այնպես չէ, որ մեր պարեկները կամ ոստիկանները պետք է ձերբակալեն Պուտինին ու ներկայացնեն Հաագա. «Այն պահից, երբ Հայաստանը դառնա ՄՔԴ անդամ կունենա պարտավորություն: ՌԴ-ն չի ցանկանա, որ Հայաստանը դառնա ՄՔԴ լիարժեք անդամ: ՄՔԴ որոշումը կարող ենք օգտագործել ի շահ մեզ` երկուստեք ճնշում գործադրելով: Պետք է հասացնել, որ չենք միանում ՄՔԴ-ին, որ այլ պետությունների խնդիրները լուծենք: ՄՔԴ անդամությունը ՀՀ սահմանների շուրջ կստեղծի իրավական պաշտպանիչ համակարգ, պատերազմական հանցագործությունները կզսպվեն»: