Շանհայում մանկական բժշկական կենտրոնի մասնագետներն իրականացրել են սիամական զույգերի անջատման բարեհաջող վիրահատություն: ԱՆ-Ան և Սին-Սին անունները կրող երեխաները ծնվել են այս տարվա ապրիլի ընդհանուր սրտով և լյարդով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բժիշկները զգուշացրել էին, որ նրանց անջատման վիրահատությունը շատ բարդ է լինելու: Վիրաբույժներին անհրաժեշտ է եղել ոչ միայն անջատել երեխաների ներքին օրգանները, այլ նաև փոխպատվաստել արհեստական կրծքավանդակ: Այս պահին երեխաների վիճակը կայուն է, սակայն բժիշկները դեռ չեն պատրաստվում անջատել արհեստական շնչառության սարքը:






































