Friday, 05 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

WikiLeaks. Ադրբեջանի խորհրդարանի դեբատները հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ Ադրբեջանի խորհրդարանում ծավալված քննարկումներին։

Այս մասին «09BAKU836» ծածկագրով փաստաթուղթն ամերիկյան բարձրաստիճան դիվանագետ Դոնալդ Լուն Բաքվում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն է ուղարկել 2009 թվականի հոկտեմբերի 20-ին։ Դրանում նշված է. «Ադրբեջանի խորհրդարանի նիստում ադրբեջանցի պատգամավորները քննարկել են ոչ վաղ անցյալում Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված արձանագրությունների հարցը։

Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ քննադատության ենթարկեցին Ադրբեջանի կառավարությանը՝ որդեգրած հակաթուրքական հռետորության, այդ թվում՝ նաև հասարակական զբոսայգիներից թուրքական դրոշների հանման համար։ Իշխող կուսակցության ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ այդ դրոշներն ապօրինի էին, և որ վերջերս Թուրքիա այցելած 11 պատգամավորները զբաղվում են այդ խնդրով։

«Ումիդ» կուսակցությունը ներկայացնող Իբգալ Աղազադեն պահանջել է խորհրդարանի հատուկ նիստ, որում կքննարկվի տվյալ հարցը՝ ընդգծելով, որ Բաքվի պետական վայրերից թուրքական դրոշների հանումը լավ նշան չէ։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը չպետք է թույլ տա, որ օտար երկրները խարխլեն Ադրբեջանի և Թուրքիայի միջև տիրող ջերմ հարաբերությունները։

«Ժողովրդական ճակատ» կուսակցությունը ներկայացնող Ջամիլ Հասանլին քննադատել է Ադրբեջանի կառավարությանը հակաթուրքական հռետորության համար՝ հիշեցնելով, որ Թուրքիան Ադրբեջանին օգնել է անկախություն ձեռք բերելու հարցում։ «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչ Սաբիր Ռուստամհանլին համաձայն է նրա հետ՝ ընդգծելով, որ Թուրքիան Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է։ Նա քննադատել է հայ-թուրքական արձանագրությունների հարցի քննարկման նպատակով ադրբեջանցի 11 պատգամավորների Թուրքիա մեկնելը՝ նրանց անվանելով «ֆուտբոլային թիմ, որը ֆուտբոլ խաղալ չգիտի»։

Այստեղ արդեն ընդդիմադիր պատգամավորների ելույթները ընդհատել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) ներկայացնող, խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան՝ պատգամավորներին խնդրելով իրենց ելույթներում ավելի հարգալից լինել։ Նա նշեց, որ արտասահմանյան այցերը կարևոր են, և ընդդիմությունը չպետք է այնպիսի տեսք ընդունի, թե նա ավելի շատ է մտահոգված այդ ամենով, քան՝ իշխող ԵԱԿ-ը։

Նա հերքել է, թե թուրքական դրոշների հանումը կազմում է Ադրբեջանում ծավալված հակաթուրքական կամպանիայի մի մասը, օտար երկրների դրոշները կարող են գտնվել միայն դրանց համար նախատեսված հատուկ վայրերում։ Մյուս փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը նախ հայտարարեց, որ դրոշների հանման հարցում համակարծիք է Մուրադովայի հետ, ապա սկսեց քննադատել ՖԻՖԱ-ին՝ Բուրսայում տեղի ունեցած «Թուրքիա-Հայաստան» ֆուտբոլային հանդիպման ժամանակ Ադրբեջանի դրոշի ներկայության վրա արգելք դնելու համար։

Ասկերովը նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին 18 տարի անգործությամբ զբաղվելու համար. «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր մասնակցությունն է ցուցաբերել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացին, սակայն նա չեկավ Բաքու կամ Երևան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու համար։ Եթե նա կարողացել է Թուրքիային ու Հայաստանին ստիպել՝ ստորագրելու այդ արձանագրությունները, ապա ինչո՞ւ Հայաստանին չի ստիպում հրաժարվել Լեռնային Ղարաբաղից»։

Ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները մասնակցեցին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, իսկ հետո հայտարարեցին, որ որևէ կապ գոյություն չունի հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջև։ Ադրբեջանը պետք է ուժեղացնի ճնշումը Մինսկի խմբի վրա»։

Իր ելույթում իշխող կուսակցությունը ներկայացնող Սամադ Սեյիդովը նշել է, որ Թուրքիա գործուղված ադրբեջանցի 11 պատգամավորները լիազորված են եղել կարևոր հարցեր արծարծելու. «Նրանք հանդիպել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահի հետ, որը նրանց վստահեցրել է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը դեռ չի նշանակում, թե դրանք կվավերացվեն։ Վավերացումը մեծ խնդիրներ կստեղծի Թուրքիայի համար և անհնար կլինի մինչև «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը»։

ԱԶԿ-ի փոխնախագահի այս հայտարարությանն իրենց աջակցության մասին են հայտնել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավարը, խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Թուրքիան հավասարակշիռ դիվանագիտություն է վարում Իսրայելի և Սիրիայի նկատմամբ և որ կարիք ունի իր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների»։

Իր ամփոփիչ խոսքում Սեյիդովը հիշեցրել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հայտնի այն հայտարարությունը, թե «Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն»։

Եզրակացություն (ամերիկյան) – Ընդհանուր առմամբ Ադրբեջանի խորհրդարանը մեծ կշիռ չունի։ Դա մասնավորապես վերաբերում է միջազգային հարաբերություններին։ Դրա համար էլ խորհրդարանում հնչեցված այս մասնավոր կարծիքները հազիվ թե փոփոխություն մտցնեն Ադրբեջանի կառավարության քաղաքականության մեջ։

Ամենայն հավանականությամբ, այս ամենն ի ցույց է դնում, որ Ադրբեջանի կառավարությունում նույնպես քննարկումներ են ընթանում, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ինչպես վարվել Թուրքիայի հետ։ Ամեն դեպքում հակաթուրքական մանր քայլերին զուգահեռ՝ Ադրբեջանի կառավարությունը, չափը չանցնելու համար, գործում է զգուշորեն՝ լավ հասկանալով, որ դեռ Թուրքիայի աջակցության կարիքն ունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում