Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը, խոսելով «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Սլովակիայի հետ հանդիպման մասին, կարևորել է այս թիմերի երևանյան խաղում Հայաստանի հավաքականի տարած հաղթանակը:
«Միանշանակորեն, Սլովակիայում մեզ համար ավելի բարդ է լինելու, քան Անդորրայում էր, սակայն մենք մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, որ կարող ենք ցանկալի արդյունքի հասնել: Երևանյան խաղը ցույց տվեց` ինչպես կարելի է հաղթել Սլովակիային: Շատ կարևոր է, որ այս խաղին մենք կներկայանանք հաղթանակից հետո»,- Գևորգ Ղազարյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: