Saturday, 18 07 2026
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է

Կարմրուկ հիվանդության փոքր բռնկումը անհագստության նոր ալիք է ստեղծել

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը գնալով աճում է, ինչը բավականին լուրջ մտահոգության տեղիք է տալիս՝ հաշվի առնելով կարմրուկի խիստ վարակիչ լինելն ու գաղտնի շրջանի առկայությունը:Թե ինչ վտանգների կարող է հանգեցնել Կարմրուկ հիվանդությունը,ինչպես է բուժվում Կարմրուկ հիվանդությունը և  որոնք են հիվանդության կանխարգելման ձևերը պարզեցինք «Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ»-ի  բժիշկ,վարակաբան  Արմեն Օհանյանի հետ:

 Ինչպե՞ս է ի հայտ գալիս Կարմրուկ հիվանդությունը, և ո՞րքան է տևում գաղտնի շրջանը:

-Կարմրուկը դրսևորվում է բարձր ջերմությամբ, աչքերի կարմրությամբ, քթահոսությամբ, հազով և ցանով։ Գաղտնի շրջանը տևում է 7-21 օր։

Այս պահին Կարմրուկով հիվանդացողների թիվը սկսել է աճել, հիմնականում  խոցելի ո՞ր խումբն է վարակվում։

-Հիմնականում վարակվում են երեխաները, իսկ որպես խոցելի խումբ՝ այն բոլոր անձիք ովքեր չեն պատվաստվել կարմրուկի համար։

Արդյո՞ք կարմրուկի դեմ պատվաստման իրականացման անհրաժեշտություն կա։

-Կարմրուկի դեմ պատվաստվելու անհրաժեշտություն միշտ կա, և դրա շնորհիվ է, որ վերջին 20 տարում գրեթե չեն եղել դեպքեր։ Այժմ շատ կարևոր է բոլոր բացթողումները լրացնել, որպեսզի կանխվի հետագա տարածումը։

Արդյո՞ք պատվաստումը երաշխավորում է,որ պատվաստողը չի վարակվի Կարմրուկով:

-Այո։ Կրկնակի պատվաստում ստացած 100 անձից մոտ 2-ը կարող են վարակվել, մնացած 98-ը պաշտպանված կլինեն։

Ու՞մ է հակացուցված ստանալ Կարմրուկի համար նախատեսված պատվաստանյութ:

-Հիմնականում հակացուցված է մինչև 1 տարեկան երեխաներին, հղիներին և իմուն համակարգի լուրջ խնդիրներ ունեցող անձանց։ Եվ իհարկե նաև այն անձանց, ովքեր ունեն ծանր ալերգիկ դրսևորումներ առաջի պատվաստումից կամ պատվաստանյութի բաղադրամասերից որևէ մեկից։

Ո՞ր տարիքային խմբի մարդիկ են հանդիսանում ամենավտանգավոր թիրախը կարմրուկի համար:

-Թիրախային խումբը մինչև 1 տարեկան երեխաները և հղիներն են։

Ինչպե՞ս է բուժվում կարմրուկ հիվանդությունը, և արդյո՞ք այն կրկնվելու հատկություն ունի:

-Սովորաբար չի կրկնվում, կայուն իմունիտետ է ձևավորվում, գրեթե անհնարին է կրկնվելը։ Հատուկ բուժում չունի, ջերմիջեցնողներ և բարդությունների դեմ պայքար։ Երեխաներին նշանակվում է վիտամին Ա:

Կարմրուկի տարածման, կանխարգելման ի՞նչ միջոցներ կան:

-Ամենաարդյունավետ միջոցը ,իհարկե, պատվաստվելն է, սակայն կարող են կիրառվել նաև մեկուսացումը և կարանտինը:

Որպես վարակաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք ի՞նչ կարելի է անել, որպեսզի չվարակվել կարմրուկով:

-Խորհուրդ եմ տալիս պատվաստվե՛լ և խուսափե՛լ մարդաշատ վայրերից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում