Sunday, 07 06 2026
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան

Թուրք-իսրայելական ներկա հարաբերությունները լրջագույն ձևափոխման շեմին

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, խոսելով թուրք-իսրայելական հարաբերություններում վերջին զարգացումներից, նշեց, որ դրանց ամենազարգացած մակարդակում ռազմական համագործակցությունն է, և Թուրքիայի վերջին քայլը, որով նա սառեցրեց ռազմական պայմանագրերը, թույլ են տալիս պնդել, որ դա լրջագույն ձևով կփոխի թուրք-իսրայելական ներկա հարաբերությունները:

Թուրքագետը այս քայլը որակեց մեծ զոհողություն՝ Թուրքիայի կողմից և նշեց, որ ենթադրվում է՝ թուրքական քաղաքական մեքենան հաշվարկել է բոլոր հետևանքները, և այն պետք է անպայմանորեն արդարացված լինի Թուրքիայի համար: Խոսելով Թուրքիայի այս ակտիվ քայլերի հեռահար նպատակներից՝ Մելքոնյանը նշեց, որ հիմնականը Մերձավոր Արևելքում իսլամական աշխարհում Թուրքիայի` անվիճելի առաջատար դառնալու հավակնություններն են. «և հաշվի առնելով, որ իսլամական աշխարհում բավական ակտիվ են հակահրեական տրամադրությունները, և Թուրքիայի այս քայլի հետևանքով նրա հեղինակությունը շեշտակի կերպով ավելանալու է իսլամական աշխարհում, կարելի է ենթադրել Թուրքիայի արած քայլերի հեռահար նպատակը»:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից այս ամբողջ ընթացքում արված հայտարարություններից երկուսին՝ թուրքագետը նշեց. «Առաջինը` Թուրքիան Իսրայելից պահանջեց ներողություն խնդրել այն մի քանի զոհերի համար, ովքեր եղել են նավի վրա: Սա պահանջում է Թուրքիան, որը ավելի քան 90 տարի հրաժարվում է ներողություն խնդրել 1,5 միլիոն զոհերի համար:

Երկրորդ` Թուրքիան պահանջեց, որ աշխարհում անօրինական ճանաչվի գազայի հատվածի շրջափակումը Իսրայելի կողմից: Սա պահանջում է մի երկիր, որը շուրջ երկու տասնամյակ անօրինական կերպով շրջափակել է Հայաստանը»:

Խոսելով պատասխան քայլերի մասին՝ նա նշեց, որ ամենահավանական քայլը կլինի այն, որ Իսրայելը կակտիվացնի իր քայլերը Ցեղասպանության ճանաչման հարցում, «որոշ պետություններ Հայոց ցեղասպանության ճանաչումը փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով, սակայն այդ քայլը պետությունների կողմից չի կարելի դիտել իբրև անկեղծ ճանաչում, և ոչ մի պետություն իրավունք չունի շահարկելու Հայոց ցեղասպանության հարցը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում