Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Աննախադեպ «բախում» Սև ծովում՝ էսկալացիայի երևանյան ազդարարման ֆոնին

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, թե Վաշինգտոնը ենթադրում է, որ ամերիկյան անօդաչուի անկման հասցրած՝ Ռուսաստանի ռազմական օդանավի գործողությունները չեն եղել կանխամտածված: Մարտի 15-ին տարածվեց տեղեկություն, որ ՌԴ Սու 27 ռազմական օդանավը Սև ծովում խոցել է ամերիկյան անօդաչու: Ռուսաստանի ՊՆ-ը հաստատեց, որ ռազմական օդանավը «որսացել» է անօդաչու՝ Ղրիմի մերձակայքում, սակայն որևէ կերպ չի խոցել, իսկ անօդաչուն ընկել է ջուրը, քանի որ կատարել է անհաջող մանևր: Այս իրադարձությունը Հայաստանի կամ Կովկասի «հեռվից» կարծես թե չի առաջացնում անմիջական հետաքրքրություն, մինչդեռ տեղի ունեցողը թերևս հիմնարար նշանակության հանգամանք է: Փաստացի, առաջին անգամ տեղի է ունենում ամերիկա-ռուսական բաց բախում:

Ամերիկյան կողմը հայտարարում է, որ ռուսական ռազմական օդանավը «պատահաբար» դիպել է անօդաչուին, չի եղել կանխամտածված խոցում: Ամբողջ հարցն այն է, որ կանխամտածված խոցման վարկածն առաջ տանելու դեպքում Վաշինգտոնը պետք է կատարեր դրանից բխող համարժեք գործողություններ, ինչը էլ ավելի կխորացներ անմիջական բախման հանգամանքը: Միևնույն ժամանակ, այս իրադարձությունը պետք է դիտարկել նաև օրեր առաջ ի հայտ եկած տեղեկատվության ֆոնին, որ Հյուսիսային հոսք գազատարի պայթյունը ԱՄՆ հատուկ գործողություն է: Տեղեկությունը տարածել էր ամերիկացի հեղինակավոր հրապարակախոսներից մեկը, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, հետազոտող լրագրող Սեյմուր Հերշը:

Վաշինգտոնը հերքեց դա, թեև Հերշը պնդում էր իր հետաքննությունը: Օրեր անց ամերիկյան մամուլում տեղեկություն եղավ, թե գազամուղի պայթյունը իրականացրել են ուկրաինացիները: Ռուսաստանը հայտարարեց, որ ԱՄՆ այդ տեղեկությունը բաց է թողնում պատասխանատվությունը իրենից հեռացնելու, շեղելու համար, բայց իրենք հասնելու են միջազգային հետաքննության: Եվ ահա, այդ ֆոնին, երբ Մոսկվան մեղադրում է Նահանգներին իր սեփականության դեմ դիվերսիոն ոտնձգության համար, տեղի է ունենում սևծովյան միջադեպը, երբ ռուսական օդանավի հանդիման դուրս եկած ամերիկյան հետախուզական անօդաչուն ընկնում է ծովը: Սա իր մասշտաբով ոչ մեծ, բայց իր քաղաքական բովանդակությամբ բավականին տարողունակ իողություն է, որը վկայում է ամերիկա-ռուսական «ճակատում» էսկալացիայի շոշափելի աճի էական ռիսկերի մասին:

Այդ ֆոնին էլ վարչապետի մակարդակով Երևանը բարձրաձայնում Կովկասում էսկալացիայի բարձր ռիսկի մասին: Ընդ որում, հարկ է ուշադրության արժանացնել երկու հանգամանք: Երևանն այդ մասին բարձրաձայնում է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո, ինչպես նաև Վրաստանում հայտնի իրադարձություններից, որը Թբիլիսին գնահատել էր հեղաշրջման փորձ: Ըստ ամենայնի, Երևանում դիտարկվել է, որ Կովկասը «ճոճելու» վրացական ուղղությունը չստացվեց և չի բացառվել, որ կլինի հայ-ադբեջանական հակամարտությամբ ճոճելու փորձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում