Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՄ-ն ավելի ակտիվ դերակատարություն կունենա ԼՂ կարգավորման գործընթացում. Զդիսլավ Ռաչինսկի

Մամուլի ազգային ակումբը Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ նախաձեռնել է Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպանների հանդիպումների շարք, որի առաջին հյուրն այսօր Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին էր:
Դեսպանը խոսեց` «Հայաստանը և Եվրոպան: Եվրամիությունը և տարածաշրջանը» թեմայի շրջանակներում:

Զդիսլավ Ռաչինսկին իր ելույթի նախաբանում նախ՝ հիշեցրեց, որ Լեհաստանի նախագահի Հայաստան այցի ընթացքում, որպես ԵՄ-ում նախագահող երկրի նախագահ, Կոմորովսկին նշեց, որ Լեհաստանն այն երկրներից է, որը կողմ է «բաց» Եվրամիության գաղափարին, ընդգծեց, թե Լեհաստանը ինչ բարդություններ է ապրել անկախությունից ի վեր: «Այդ ամենին կարելի է հասնել, եթե լավ երազել և հասնել ցանկացած երազանքի»,- ասաց դեսպանը` մատանանշելով իր երկիրը»:

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որը կկայանա սեպտեմբերի վերջին, ամփոփիչ կլինի, և այստեղ պատասխաններ կտրվեն` ու՞ր ենք հասել, ի՞նչ պետք է անել, այսինքն` ամեն ինչ կախված չէ միայն ԵՄ-ից, այլև` հենց երկրներից, հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը` հավելելով, որ Սերժ Սարգսյանը հաստատել է իր մասնակցությունը գագաթնաժողովին:

Նա հույս հատնեց, որ գագաթնաժողովում մանդատ կձևավորվի՝ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի համաձայնագրի համար: Իսկ ինչ վերաբերում է ազատ առևտրին, ապա դեսպանը նշեց, թե մենք` հայաստանցիներս էլ լավ գիտենք, թե ինչ խնդիրներ կան՝ նման ոլորտի իրականացման ճանապարհին:

Մադրիդում գործող FRIDE վերլուծական կենտրոնի փորձագետները վերջերս նշել էին, թե «արևելյան գործընկերությունում Լեհաստանը ամենաքիչը հետաքրքրված է Հայաստանով»:
Փորձագետների պնդմամբ՝ ամենաթույլ հետաքրքրությունը պաշտոնական Վարշավան տածում է դեպի Հայաստանը:

«Հետաքրքրվածության նման պակասի պատճառը Երևանի կողմնորոշումն է դեպի Ռուսաստանը և Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ հավակնությունների բացակայությունը», – նշում են մասնագետները: Դեսպանը այս վերլուծությունը «հիմարություն» համարեց:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե Լեհաստանի համար, այնուամենայնիվ, Հայաստանի` դեպի ՌԴ կողմնորոշումը և այն փաստը, որ ՀՀ իշխանությունները ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հայտարարություն չեն անում` դա որևէ կերպ հաշվի՞ է առնվում Լեհաստանի կողմից, դեսպանը պատասխանեց, որ իր կարծիքն է ներկայացնելու, թեև նաև իր երկրում են այդպես կարծում։ «Մենք չենք դիտում Հայաստանը, որպես ՌԴ-ից սպառազինություն ստացող մի երկիր: Կրկնում եմ, աշխարհաքաղաքականություն փոխելու համար գաղափար չէ: Ինձ անկեղծ պատասխանեք` լրագրողների ազատության, հանրահավաքների ազատության ոտնահարման համար արդյո՞ք իրավախախտը պատժվում է՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից: Եվ այն կազմկերպությունները, որոնք պայքարում են տարբեր արատների դեմ` նշանակություն ունի՞ իրենց կողմնորոշումները: Նրանք կամ լավ են աշխատում, կամ՝ վատ»,- նկատեց դեսպանը:

Անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացին՝ դեսպանը չհամաձայնեց այն տեսակետին, թե Ռուսաստանի դերակատարությունը գերակայում է կարգավորման գործընթացում, նա նկատեց, որ պարզապես ակտիվություն է այդ երկրի կողմից:

Ռաչինսկին կարևորևց ԵՄ-ում հատուկ նոր ներկայացուցչի նշանակումը, ով պետք է զբաղվի չկարգավորված հակամարտություններով: Նա նշեց, որ հակամարտության կարգավորման ֆորմատը` ԵԱՀԿ Մինսկի խումբը, չի փոխվի, սակայն ԵՄ-ն ավելի ակտիվ դերակատարություն կունենա գործընթացում, կմեծանա ազդեցությունը կարգավորման գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում