Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և Netsys ընկերության տնօրեն Գևորգ Գևորգյանը ներկայացրեցին երկու ընկերությունների միավորման նպատակները և խնդիրները:
Ucom-ը հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություն է:
Netsys-ը հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն է, որն առաջարկում է ինտերնետ ծառայությունների ամբողջական փաթեթ:
Ընկերությունները միավորվում են` նպատակ ունենալով ստեղծել կորպորատիվ ծառայությունների, մասնավորապես՝ վեբկայքերի տեղակայման (հոսթինգ) ծառայությունների նոր որակ և հզորություններ:
Միավորման արդյունքում նախատեսվում է ինտերնետ կապի արագացում՝ 1.5-2 անգամ:








































