Thursday, 30 05 2024
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

Կովկասը Չինաստանի աննախադեպ որոշման «էքզիստենցիալ համայնապատկերում»

Ժողովրդական նբերկայացուցիչների համաչինական ժողովը որոշում է կայացրել Սի Ցզինպինին Չինաստանի նախագահի պաշտոնում ընտրելու մասին: Սի Ցզինպինն այդպիսով դառնում է առաջին պաշտոնյան, որ նախագահ է ընտրվում կամ նշանակվում երրորդ ժամկետով: Մինչ այդ, Չինաստանի նախագահների պաշտոնավարման առավելագույն ժամկետը երկուսն էր: Այդպիսով, Սի Ցզինպինի պաշտոնավարման առումով կայացվում է աննախադեպ որոշում և այս հանգամանքը միջազգային փորձագիտական շրջանակներում դիտարկվում է որպես Ցզինպինի գրեթե կայսերական իշխանության մեկնարկ, ինչը իր ազդեցությունն է թողնելու նաև Չինաստանի աշխարհաքաղաքականության վրա, աշխարհակարգային նոր հավակնությունների տեսքով: Մենք գործնականում արդեն իսկ դրանց ականատեսն ենք, ինչի մասին վերջին օրերին խոսել եմ պարբերաբար:

Չինաստանում Ցզինպինի իշխանության ամրացմանը զուգահեռ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աշխույժ խորհրդակցությունների փուլ է անցկացնում Նահանգների եվրոպացի գործընկերների հետ: Նախորդ ուրբաթ նրա հյուրն էր Գերմանիայի կանցլերը, մարտի 3–ին նա հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի նախագահի հետ, իսկ այս օրերին էլ հյուրընկալում է Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին: Քննարկվող խնդիրները շատ են, Ուկրաինայից մինչև միջազգային կլիմայական հարցեր, բայց ԱՄՆ նախագահի քննարկումների առանցքային թեման թերևս Չինաստանն է, Չինաստանին հակազդման «կոալիցիայի» ձևավորումը, կամ ավելի շուտ՝ Պեկինի հանդեպ արդեն զգալիորեն անմիջական, «ուղիղ» քայլերի հնարավորության միջազգային լայն աջակցության ձևավորումը: Նահանգները չի գնա այդպիսի քայլերի, առանց այդ հաստատուն աջակցության:

Կստանա՞ Ջո Բայդենն այդ աջակցությունը: Սա հարց է, որն այսօր չունի միարժեք պատասխան, որովհետև դա նշանակելու է դիմակայություն արդեն ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Չինաստանի հետ, ինչը կարող է պարզապես «ճզմել» Եվրոպան: Ամենից խնդրահարույցը թերևս այն է, որ ամերիկա-չինական դիմակայության ուժգնացումը կարող է ճզմել նաև Կովկասը: Հայաստանի համար առանցքային մտահոգության և ուշադրության առարկան սա է, որովհետև մենք այս ռեգիոնում ենք, և այս ռեգիոնի կայունությունն է, որ Հայաստանի համար ունի կենսական անհրաժեշտություն: Եթե Թուրքիան ու Ադրբեջանը այսօր բավականին «շահավետ» առևտուր են անում ռուս-ամերիկյան դիմակայության վրա, ապա չին-ամերիկյան դիմակայությունը նրանց համար կարող է դառնալ «քաղաքական եկամտի» նոր աղբյուր: Սա էլ անշուշտ միարժեք պնդման ենթակա հանգամանք չէ, սակայն բավականին մեծ հավանականություն ունեցող է, ինչը իր հետ կարող է բերել ռիսկեր: Եվ այդ իմաստով է հատկապես ուշադրության արժանի հանգամանքը, որ այս օրերին նաև հաճախակի են հնչում գնահատականներ Կովկասում փխրուն վիճակի, հայ-ադրբեջանական տիրույթում «բռնության աճի» ռիսկի բարձր հավանականության մասին, ինչպես արտահայտվել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում