Ինչքան շատ են դիվանագիտական խոստումներն ու ինչքան մենք զիջում ենք, արդյունքը մեր գլխին տալն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանը Ալիևի լկտի պահվածքի համար մեղադրում է ՀՀ իշխանություններին․ «ՀՀ իշխանությունները հույսը դրել են բարի կարգավորումների վրա, գնում են ոչ ադեկվատ զիջումների ճանապարհով»:
Զուրաբյանը կարծում է, որ ԵՄ առաքելության տեղակայումը լրացուցիչ անվտանգության բարձիկ է, բայց դա նաև հրավեր է Ադրբեջանին, որ շարունակեն ուժային քաղաքականությունը․ «Հայաստանը պետք է Արևմուտքի առաջ դներ ավելի լուրջ հարցեր : Ռուսական ու արևմտյան կատաղի հակասության պայմաններում հնարավոր չէ արդյունք ստանալ: Հայաստանը օգտվում է միայն արևմտյան պլանից, որը սխալ է․ փորձեք օգտվել այնպես, ինչպես Ադրբեջանը: Հայաստանը պետք է օգտվի և արևմտյան, և ռուսական պլանից, ինչպես Ադրբեջանը»: