Monday, 06 05 2024
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ

Ինչո՞ւ էիք խաղաղապահների տեղակայման պայմանագիր կնքում, երբ պետք է ընդամենը պահակ լինեին Ղարաբաղում. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Ադրբեջանն ահաբեկչական երկիր է, Ղարաբաղում վերջին գործողությունները դրա վկայությունն են։ Ինձ համար, սակայն, խնդրահարույց է այն հանգամանքը, որ այնտեղ կանգնած են ռուսական խաղաղապահ ուժերը և համապատասխան գործողություններ չեն իրականացնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Մեր զրուցակիցն ընդգծեց.«Կա հստակ պայմանավորվածություն, որի համաձայն՝ գետի մի ափում հայերն են, մյուսում՝ ադրբեջանցիները, իսկ հոսող գետը՝ ռուս խաղաղապահները։ Իրենք չպետք է թույլ տան հայերի ու ադրբեջանցիների միջև որևէ առճակատում։ Ահաբեկչական գործողություններ անընդհատ կարող են լինել, հնարավոր է՝ դրանք անգամ չնկատեն, իսկ եթե նկատում են ու համապատասխան գործողություններ չեն իրականացնում՝ շատ վատ է։ Իրենք իրենց առջև դրված խնդիրը լավ չգիտեն, խախտում են եռակողմ պայմանավորվածությունը, որը Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը կնքել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին»,-ասաց նա։

Տեր-Գրիգորյանցը նաև նշում է՝ ռուս խաղաղապահները կրակելու իրավունք չունեն.«Կարելի է նրանց քննադատել, բայց միևնույն ժամանակ՝ իրենք մեղավոր չեն, քանի որ նման իրավունք չունեն։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու են կնքում պայմանագիր խաղաղապահների տեղակայման հետ կապված, երբ նրանք ընդամենը որպես պահակ են կանգնում ու որևէ բան չեն անում։ Ինչու՞ եք վիրավորում ռուս ժողովրդին ու այդ զինվորականներին, չէ՞ որ դա վիրավորանք է։ Մենք քննադատում ենք, ասում ենք՝ ռուս խաղաղապահները որևէ գործողություն չեն ձեռնարկել, բայց դա էլ արդար չէ, քանի որ նրանք իրավունք չունեն որևէ բան անել։ Ես քննադատել եմ նրանց նախկին ղեկավարին, իրենց պաշտոնից ազատեցին, այլ տեղ տեղափոխեցին,   առաջխաղացում տվեցին իրեն… հիմա այլ հրամանատար է եկել, նորից նույն վիճակը։ Ստացվում է՝ իրենց առջև նման խնդիր չկա։ Կա՛մ անկառավարելի իրավիճակ է կա՛մ միտումնավոր է այդպես արվում»։

Գեներալ-լեյտենանտի խոսքերով՝ Ադրբեջանն անընդհատ սադրանքների է գնում, որ հայկական կողմից էլ պատասխան գործողություններ լինեն.«Այդ պարագայում կասի՝ տեսեք, հայերը հարձակվեցին։ Իսկ երբ նրանք են գործում, ամբողջ մամուլը, արևմտյան աշխարհը նրանց պաշտպանում է։Իսկ հենց հայկական կողմը  պատասխանում է, միանգամից ստացվում է, թե մերոնք ագրեսիա են իրականացնում։ Ադրբեջանը սադրանքների միջոցով ուզում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել։ Ցանկացած սադրանք, ցանկացած պատերազմ, որ տանում են հայերի, Արցախի, Հայաստանի դեմ, դրանք սադրիչ գործողություններ են հենց ռուս ժողովրդի նկատմամբ։ Դա այն քաղաքականության շարունակությունն է, որ հիմա արևմտյան աշխարհը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացնում է Ռուսաստանի դեմ՝ պատերազմելով  Դոնբասում։Ինչպես թուրքերն են ատում հայերին, հույներին, այնպես էլ արևմտյան աշխարհն է ատում ռուս ժողովրդին։Ամեն  տեղ, բոլոր կողմերից փորձում են հարվածել ռուսներին։ Ցավոք սրտի՝ նախևառաջ զոհաբերվում են այն բոլոր երկրները, որոնք շրջապատում են Ռուսաստանին։Տվյալ դեպքում՝ Հայաստանը։ Նրանք նույն բանն անում են նաև Բելառուսի դեմ»,-ասաց մեր զրուցակիցը։

Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ալիևը կեղծավոր ձևով ժպտում է Պուտինին, բայց իրականում ինքը հենց ՆԱՏՕ է.«Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը գրեթե  միասնական են։ Մամուլի տեղեկություններով՝ մոտ 500 թուրք   ռազմական խորհրդականներ ունի Ադրբեջանը, ռազմական պատրաստությունն էլ ՆԱՏՕ-ի ծրագրով է տեղի ունենում։Այստեղ է նաև Իսրայելը,ով առհասարակ ամբողջ աշխարհի ամենամեծ սադրիչն է։ Իսրայելն էլ ներգրավել է  այստեղ է՝ Իրանին հարվածելու համար։ Դրա համար էլ անօդաչուներ է տալիս Ադրբեջանին, «ես քեզ, դու ինձ» սկզբունքով։Ադրբեջանն էլ նրան տարածք է տալիս Իրանին հարվածելու, հետախուզություն անելու համար։ Մուսուլմանական երկիր Ադրբեջանը դավաճանում է մեկ այլ մուսուլմանական երկիր Իրանին։ Ահա այսպիսի դավաճանական, սադրիչ, ագրեսիվ պետություն է Ադրբեջանն ու իր ղեկավարությունը»։

Մեր զրուցակիցը  համարում է, որ Հայաստանը պետք է ամեն ձևով բարձրաձայնի այն փաստը, որ եռակողմ համաձայնագիրը չի իրականացվում.«Հայաստանում հավանաբար կա այդ պայմանագրի իրականացման աշխատանքային խումբ։ Եթե չկա այդպիսի բան, ապա ինչու՞  չի ստեղծվում։ Թող գոնե Անվտանգության խորհրդի քարտուղարը, ով պատասխանատու է երկրի անվտանգության համար չի զեկուցում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին, Ադրբեջանի ԱԽ քարտուղարին, որ խախտվում է  եռակողմ պայմանավորվածությունը։ Ինչու՞ չի ասում, որ Ադրբեջանը  երկու ամսից ավել փակել է Լաչինի միջանցքը, անջատում է մեկ գազը, մեկ լույսը…Երկրորդ՝ մենք ունենք Հայաստանի դեսպան Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչու՞ պարոն դեսպանը որևէ ձայն չի հանում, ինքը որ գումար է  ստանում, ինչ-որ բան առհասարակ անու՞մ է այստեղ, ինչու՞ չի գնում ՌԴ ԱԳՆ, պարոն Լավրովին առարկություններ ու պահանջներ չի ներկայացնում։ Ես անարդա՞ր եմ խոսում, ինչու՞ չեն անում»,-հարցադրում է անում գեներալ-լեյտենանտը՝ շեշտելով, որ հենց ինքը վարչապետը պետք է զանգի  Ալիևին ու Պուտինին և ասի.«Մենք պայմանավորել ենք խուլիգանություններ չանել, ինչու՞ եք նման բան անում։ Ես ինձ բոլորից խելացի չեմ համարում, բայց կանոնները շատ լավ գիտեմ։ Ոչ մի բան չի արվում, իսկ  Ադրբեջանն անընդհատ նման սանձարձակ գործողությունների է դիմում»։

Ըստ Տեր-Գրիգորյանցի՝  Ադրբեջանն անում է ամեն ինչ Ղարաբաղը հայաթափելու համար.«Բայց իրենք մոռացել են, որ Ղարաբաղի հայերը այն  հայերը չեն, որ ապրում են Կիրովականում կամ Լեննականում, շատ ավելի խիստ, կանգուն ու հայրենասեր են։ Դա իրենց հողն է, որն իրենք ամեն ձև պաշտպանելու են։ Ես երեք տարի եղել եմ Աֆղանստանում, Աֆղանստանի ժողովուրդն էլ ճիշտ այդպիսին էր»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում