Friday, 03 05 2024
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը

Գերությունից հետո ինչո՞ւ է մայորը հայտնվել պատասխանատու պաշտոնին

Նախօրեին դատախազությունը հաղորդագրություն տարածեց հերթական դավաճանության դեպքի բացահայտման վերաբերյալ։ Այս անգամ գերությունից վերադարձած մայորը գումարի դիմաց պետական գաղտնիք կազմող տեղեկություններ է փոխանցել։

ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն.-ն՝ մայոր, 2021թ. հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տեղանքում, մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում, եղանակային վատ պայմանների պատճառով, «Սև լիճ» կոչվող հատվածում, մեկ այլ զինծառայող՝ Ա.Տ.-ի հետ միասին, «Ուրալ» մակնիշի մեքենայով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել է Բաքու:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն, մինչև 2021թ. սեպտեմբերի 7-ը, գտնվելով գերության մեջ, Բաքվի բանտերից մեկում, գրավոր համաձայնագիր է ստորագրել՝ համագործակցելու օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ա.Ն.-ն վերադարձել է Հայաստան և 2021թ. դեկտեմբերին նշանակվել է ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ:

Դատախազության հաղորդմամբ՝ պաշտոնավարման ընթացքում, Ա.Ն.-ն, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ որպես վարձատրություն ստանալով 20 հազար 200 ԱՄՆ դոլար:

2023թ. փետրվարի 28-ին հսկող դատախազը որոշում է կայացրել N զորամասի համապատասխան պաշտոնյայի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. Ա.Ն.-ին ներկայացվել է մեղադրանք: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2023թ. մարտի 6-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Հելսինկյան քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք գերությունից վերադարձածին ճի՞շտ է նորից պաշտոնի նշանակել, նշեց, որ նման պայմաններում, այն իրավիճակում, որում հիմա մենք ենք գտնվում/դե ֆակտո պատերազմի մեջ Ադրբեջանի հետ/, գերությունից վերադարձած անձանց հնարավոր հավաքագրման կասկածը միշտ էլ կա, և դա, բնականաբար, ուզես թե չուզես, պետք է ստուգման ենթարկվի․

«Ստուգում այն իմաստով, որ վերջին հաշվով կյանքի շատ դժվարին իրավիճակում գտնվելու ժամանակ ամեն մեկը յուրովի է կարողանում իրեն դրսևորել։ Մարդիկ կան, որ դիմադրում են, մարդիկ կան, որ չեն կարողանում դիմադրել, չեն կարողանում դիմանալ ճնշումներին, խոշտանգումներին, բռնություններին։ Եվ պետք է ստուգումներ արվեն։ Եվ դա պետք է լինի ամբողջովին իրավական հիմնավորմամբ, որպեսզի հիմա էլ այդ ստուգումը ոչ իրավաչափ չիրականացվի, իսկ եթե չեն կարողացել պատշաճ ստուգել, այնուհետև նշանակել են կամ նշանակելուց հետո է հավաքագրման փաստը հայտնի դարձել, կարևորն այն է, որ պետք է լինի որոշակի ուշադրություն վարքագծի հետ կապված, և անձի հետ, որը գտնվում է գերության մեջ, պետք է բավական լուրջ աշխատանք տարվի»,-ասաց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ կյանքի դժվարին վիճակում հայտնված անձին դու պետք է նախ դուրս բերես այդ իրավիճակից, որպեսզի համոզված լինես, որ նա կարող է շարունակել ծառայությունը։ Իսկ ով է ասել, որ հնարավոր չէ, որ անձը գիտակցի, թե ինքն ինչ վիճակում գտնվելով է որոշակի համաձայնություն տվել։ Ոչ պատշաճ վերականգնողական աշխատանքների հետ եմ կապում այս դեպքը։ Սա նշանակում է, որ ինքը շարունակում է գտնվել այն հոգեբանական վիճակում, որ վիճակում նա տվել է այդ համաձայնությունը։ Եվ սա, ըստ նրա, կարևորագույն հանգուցային կետն է, որի վրա պատշաճ ուշադրություն չի դարձվում։

«Պարզ չի՞, որ հավաքագրման ժամանակ սպառնալիքներ են տեղացել և՛ իր, և՛ իր ընտանիքի անդամների հանդեպ։ Եվ վերադարձնելուց հետո եթե շարունակում են գործել, նշանակում է՝ հայկական կողմը պատշաճ աշխատանք չի կատարել մարդուն համոզելու, որ սպառնալիքները, որի ներքո ինքը համաձայնություն է տվել, չեզոքացվել են։ Քրեական պատասխանատվության ենթարկելն ամենևին էլ արդյունավետ ճանապարհ չէ նման երևույթները կանխելու, մարդկանց այդ վիճակից դուրս բերելու համար։ Գործ ունենք ոչ արդյունավետ աշխատանքի հետ, որը կասեցվում է քրեական պատասխանատվության հետ։ Այստեղ պատշաճ աշխատանք է պետք իրականացնել։ Մարդու հետ պատշաճ աշխատել է պետք։ Պետք է համոզված լինես, որ մարդն այն հոգեկան վիճակում է, որում գտնվել է գերության մեջ։ Երբ հանում ես այդ վիճակից, որ նա նաև սկսի խոսել, հաղորդակցվել, ի վերջո գերությունից եկած մարդու մոտ պետք է ձևավորվի վստահություն, որ եթե նույնիսկ ինքը համաձայնություն է տվել հավաքագրելու, եթե դրա մասին հայտնում է, արդեն հանցագործություն չէ, և սկսում ես աշխատել քո պետության շահերից ելնելով։

Լավ, հիմա բռնեցիր նստեցրիր, ինչ շահեցիր, դու ստեղծեցի՞ր վստահություն այդ մարդու մոտ, որ պետությունը քո թիկունքին է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում