Friday, 03 05 2024
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին

Ի՞նչ է ասել ամերիկացի համանախագահը Ալիևին՝ դիվերսիայից հետո

«Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից», Երևանում հայտարարում է Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցող, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Լ. Բոնոն, որը առաջին ռեգիոնալ այցով ժամանել է Կովկաս, եղել Բաքվում, Երևանում, և այցն ավարտելու է Թբիլիսիում:

Ընդ որում, խաղաղությունը հեշտացնելու մասին խոսող դիվանագետը Բաքու է ժամանել Արցախում ադրբեջանական դիվերսիայից մի քանի ժամ անց: Նա ասում է, որ Բաքվում տեղեկանալով այդ մասին, ավելի է համոզվել իր առաքելության հարցում, որ պետք է վերջ տալ հակամարտությանը: Իսկ ի՞նչ է ասել ամերիկացի համանախագահն Ալիևին, որը նրան փաստորեն «դիմավորել» է Արցախում դիվերսիոն գործողությամբ և մարդասպանությամբ: Եթե Ալիևը «դիմավորում» է ամերիկացի դիվանագետին այդպես, ուրեմն համարում է, որ դա հնարավոր է և դրանից իր համար ոչ թե խնդիր  կավելանա ամերիկացի հյուրի հետ հանդիպմանը, այլ՝ հնարավորություն: Ըստ այդմ, վերադառնալով Լ. Բոնոյի բանաձևին, որ կողմերը իրենք պետք է հասնեն պայմանավորվածության, հարց է առաջանում՝ հնարավո՞ր է վերջ տալ հակամարտությանը, եթե դրա կողմերից մեկն ունի համոզում, որ ուժով պարտադրելու է իր պայմանները մյուս կողմին և այդպես է տեսնում խաղաղությունը:

Հետևաբար, կարգավորման մասին երկկողմ խոսակցությունը հեշտացնելու համար պետք է ռազմական շանտաժը քաղաքականության գլխավոր գործիք դարձրած կողմը հստակ հասկանա, որ այդ գործիքի կիրառումը ենթադրելու է պատասխանատվություն:  Այլապես ի՞նչն է, որ պետք է ստիպի Բաքվին հրաժարվել ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի միջոցով քաղաքական պայման թելադրելու քաղաքականությունից: Ընդ որում, նույն տրամաբանությունն է նաև Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ:

Անկասկած է, որ երկու կողմին կարգավորման շուրջ արդյունավետ խոսակցության նստեցնելու համար պետք է ապահովել նվազագույն բալանս այդ կողմերի միջև: Բալանսն է, որ պետք է բերի այդպիսի երկխոսության, այլապես, քանի դեռ կողմերից մեկն ուժեղ է և տեսնում է, որ ունի այդ ուժն իրացնելու միջազգայնորեն լեգիտիմ հնարավորություն՝ չի հրաժարվի դրանից, չի ունենա կարգավորման գնալու որևէ մոտիվացիա: Հետևաբար, երրորդ կողմը ունի անելիք՝ այդ բալանսը ապահովելու հարցում: Ինչպես ապահովել դա, խոսակցության մյուս մասն է իհարկե, բայց, եթե որևէ կողմ փորձում է նպաստել խաղաղությանը, խաղաղ կարգավորմանը, բանակցային առաջընթացին, ապա գործնական որևէ մեթոդաբանությամբ պետք է ապահովի իրավիճակի բալանսավորմանը: Իսկ դա, եթե դիտարկենք հավաքական իմաստով, հայտնի երեք սկզբունքների կիրառումն է՝ տարածքային ամբողջություն, ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում կամ կիրառման սպառնալիքի բացառում: Առայժմ որևէ միջնորդ չի ուզում, կամ չի կարողանում ապահովել այդ բալանսը, ինչն էլ բերում է Ադրբեջանի շանտաժային քաղաքականության շարունակության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում