Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Կայա Կալլասի իշխող «Բարեփոխումների» կուսակցությունը։ Կալլասի կուսակցությունը կողմ է Ուկրաինային աջակցելուն և ՌԴ-ի նկատմամբ կոշտ քաղաքականությանը։
Ձայների թվով երկրորդ տեղում պահպանողական ժողովրդական կուսակցությունն է, երրորդում՝ կենտրոնամետ կուսակցությունը։