Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Աֆրիկայի երկրների հետ համագործակցության գծով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը հայտարարել է այն մասին, որ Սիրիայի մի խումբ ընդդիմադիրներ առաջարկել են հանդիպել և շարունակել դեռ հունիսից սկսած քննարկումները:
Սեպտեմբերի 8-9-ը Մոսկվայում Մարգելովը քննարկումներ է անցկացնելու Սիրիայի ընդդիմադիրների հետ: Քննարկման հիմնական թեման Սիրիաի ապագան է, որի մասին ընդիմության ներկայացուցիչները խոսել են ինչպես Անթալիայում, այնպես էլ Ստամբուլում տեղի ունեցած կոնֆերանսներում: Ինչպես նշել է Մարգելովը, այս երկու կոնֆերանսներում Սիրիայի ընդդիմադիրները տարբեր դիրքորոշումներ են ներկայացրել երկրի ապագայի վերաբերյալ, ինչը լրացուցիչ քննարկումների տեղիք է տալիս: Սիրական պատվիրակության կազմում են լինելու ինչպես քրդական աջակողմյան ուժեր, այնպես էլ իսլամիստներ:





































