Կալիֆորնիայի Իրվայն քաղաքի խորհուրդը միաձայն քվեարկել է Իրվայնի Մեծ զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման օգտին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
Քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը: Այս նախաձեռնության աջակցությամբ հանդես է եկել Հայ դատի գրասենյակից պրոֆեսոր Գև Աբազաջյանը՝ պատմելով Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի մասին:
«Այս հուշարձանը պետք է նվիրված լինի այն 1.5 միլիոն մարդկանց, որոնք կորցրին իրենց կյանքը ցեղասպանության ժամանակ, որպեսզի հիշենք նրանց բոլորին», – ասել է Աբազաջյանը:
Նա շեշտել է, որ այս հուշարձանը ցույց կտա, որ Իրվայն քաղաքը ճանաչում է այդ վայրագությունները:
Irvine City Council voted unanimously on Tuesday to proceed with dedicating an Armenian Genocide Memorial at the Great Park in Irvine. Prof. Kev Abazajian of ANCA OC gave testimony in support. #Irvine #OrangeCounty #ArmenianGenocide #Artsakh #Armenian pic.twitter.com/qIzd7930QA
— ANCA_OC (@anca_oc) March 2, 2023