NATO-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի Լիբիայում ռազմական գործողություններն այնքան ժամանակ, մինչև Ազգային անցումային խորհուրդը ի վիճակի կլինի իր վրա վերցնել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունը: Ռասմուսենը միաժամանակ նշել է, որ դաշինքի ռազմական գործողությունները շուտով կավարտվեն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Միաժամանակ` տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Մուամար Քադաֆիի ներքին անվտանգության ծառայության ղեկավարը` ևս 10 այլ անձանց հետ, ում անունները չեն հրապարակվում, հեռացել է Նիգեր:











































