Friday, 03 05 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր

Հայաստանի վարչապետի ուշագրավ այցը. «ուկրաինական պատերազմի» գլխավոր թիրախներից մեկը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այց է կատարում Գերմանիա, որտեղ նա կհանդիպի այդ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի, նաև նախագահ Շտայնմայերի հետ: Գերմանիայի հանգամանքին անդրադարձել եմ դեռևս շաբաթներ առաջ, երբ տեղեկություն եղավ, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել այդ երկրի նախագահ Վալտեր Շտայնմայերի հետ: Այստեղ ուշադրության առարկան լոկ այն չէ, որ տեղի է ունեցել զրույց Հայաստանի և Գերմանիայի՝ Եվրամիության առաջատարներից մեկի նախագահի հետ:

Ուշադրության արժանի նրբերանգ է այն, որ Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի արտգործնախարար է եղել մի շրջափուլում՝ 2013-17 թվականներին, կանցլեր Մերկելի պաշտոնավարման ժամանակ, երբ առանցքային զարգացումներ էին տեղի ունենում Կովկասի շուրջ, իսկ Գերմանիան այդ առնչությամբ դրսևորում էր քաղաքական նկատելի աշխուժություն և դերակատարում: Այսօր սակայն, Բեռլինը թերևս ուկրաինական պատերազմի հետևանքով ամենից մեծ տնտեսա-քաղաքական հարված ստացած կենտրոններից մեկն է, եթե ոչ հենց ամենամեծ հարված ստացածը: Ուկրաինայի պատերազմը կտրել է Գերմանիա-Ռուսաստան էներգետիկ կապը, որը գերմանական տնտեսական շոշափելի զարգացման առանցքային սնուցող օղակներից մեկն էր:

Միևնույն ժամանակ, մեծ է քաղաքական ազդեցությունը, որ ուկրաինական պատերազմի «միջոցով» Եվրոպայի վրա հաստատել են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, առաջացնելով «եվրոպական սուվերենության» այն խնդիրը, որի մասին ուկրաինական պատերազմից ի վեր բարձրաձայնում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու փորձում այդ հարցում դիմադրություն ձևավորել Գերմանիայի օժանդակությամբ, եվրոպական անվտանգության այն ճարտարապետության շրջանակում, որտեղ Ֆրանսիան բաց տեքստով խոսում է նաև Ռուսաստանի դերը հաշվի առնելու անհրաժեշտության մասին: Այդ հանգամանքը իր ազդեցությունն ունի նաև մեր ռեգիոնի վրա, հաշվի առնելով մի շարք իրողություններ, այն տրամաբանության շրջանակում, որ Հայաստանի համար կարևորագույն խնդիր է Կովկասում դիմակայության սուր անկյունների նվազեցումն ու ռեգիոնը աշխարհաքաղաքական բախման պոլիգոնի չվերածելը:

Հայաստանի վարչապետի գերմանական այցը կարող է ունենալ այդ խնդիրներին առնչվող ուշագրավ երանգներ, հաշվի առնելով և այն, որ փետրվարի 23-ին Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, նրան իրազեկելով նաև իր մյունխենյան այցի ընթացքում ունեցած քննարկումների մասին: Ուշադրության է արժանի, որ դրանից հետո տեղի է ունենում Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Գերմանիա, առավել ևս այն հայտարարության ֆոնին, որ օրերս արել էր Կրեմլի խոսնակ Պեսկովը, նշելով, որ Մոսկվան պատրաստ է հարաբերվել Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ, բայց նրանք հայտարարություններից բացի չեն դրսևորում կապի դուրս գալու նախաձեռնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում