Ինչպես գրում է The Daily Mail-ը, շուտով լաբորատոր պայմաններում աճեցված մարդկային օրգանները հասանելի կլինեն շատ մարդկանց, քանի որ բժիշկները բացահայտել են մարդկային օրգաններ աճեցնելու ավելի քան 20 տարբերակ: Նրանց արդեն հաջողվել է աճեցնել միզապարկ, միզուղիներ, շնչափող, որոնք փոխպատվաստվել են կլինիկական պայմաններում:
Մասնագետներն աշխատում են սրտի, երիկամների, լյարդի և այլ կարևոր օրգանների աճեցման վրա: Լիարժեք օրգան ստանալը շատ ավելի բարդ գործ է, քան դրանց հյուսվածքների ստացումը լաբորատոր պայմաններում: Այս ծրագրերի մասին հայտարարվել է Քեմբրիջի համալսարանի մասնագետների կողմից կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ: