Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը բարերարին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով` բարձր գնահատելով նրա ավանդը Արցախի տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Այնուհետև Սահակյանը մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է սոցիալական ծրագրերի իրականացման շրջանակում մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք: