Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալադդին Բուրուջերդին զգուշացում է արել Թուրքիային սեփական տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային տարրեր տեղակայելու մտադրության համար.
«Տարածաշրջանի մուսուլմանական երկրները չպետք է ծառայեն ՆԱՏՕ-ի շահերին։ Մուսուլմանական երկրները, միմյանց հետ համագործակցելով, կարող են իրենք ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։ Մուսուլմանական երկրները չպետք է առաջնորդվեն ՆԱՏՕ-ի տարածաշրջանային շահերով։ Աֆղանստանի, Իրաքի և Լիբիայի փորձը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում հետապնդում է սեփական շահերը»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե երկրի տարածքում տեղակայվելիք ՀՀՊ համակարգն ուղղված չէ որևէ երկրի դեմ և չի պատկանում որևէ երկրի։