Այսօր Կահիրեի ոստիկանության ակադեմիայի մոտ, ուր տեղի է ունենում Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դատավարությունը, շարունակվել են բախումները Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների միջև: Մենք տեղեկացրել էինք, որ այսօր դատավարությունը շարունակվելու է։ Նախատեսվում է, որ հեղափոխության օրերին նախագահին կից շտաբի անդամները ցուցմունքներ կտան:
Ինչպես հայտնել են Եգիպտոսի ՆԳՆ-ից, հավաքվածները քարկոծել են ոստիկաններին, որոնք փորձել են հեռացնել հավաքվածների կողմից սարքված երկաթյա բարիկադները: Որպես իրավիճակի սրման պատճառ՝ նշվում է գործով դատավորի որոշումը, համաձայն որի՝ արգելվել է դատական նիստի հեռարձակումը հեռուստատեսությամբ:
Աննախադեպ մեծ թվով ոստիկաններ հսկում են իրավիճակն այս շրջանում` փորձելով թույլ չտալ Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների բախումները:








































