Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի զինաթափման և խաղաղության ինստիտուտի նախագահն այսօր մտահոգություն է հայտնել Հյուսիսի և Հարավի միջև եղած հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ նա նշել է, որ Սեուլում երեք տարի առաջ պահպանողական ուժերի իշխանության գալը նպաստել է հակամարտության սրմանը, իսկ երկու երկրները հայտնվել են պատերազմի շեմին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով` հակասությունների սրման հիմնական պատճառը Հարավի՝ տարրալուծման միջոցով Հյուսիսի հետ միավորվելու քաղաքականությունն է, որ իրականացնում է պաշտոնական Սեուլը: Նախկինում էլ Հյուսիսային Կորեան առաջարկել է համադաշնության ճանապարհով միավորվելու տարբերակը, երբ մեկ ժողովրդի և պետության շրջանակում կգործեն երկու տարբեր քաղաքական համակարգեր: