
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 36 մարդ է մահացել։
Տասնյակ մարդիկ անհետ կորած են, առնվազն 50 տուն փլուզվել է սողանքների պատճառով:
Անցած օրվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել Է տեղումների ամսական նորման. առավել տուժած Սան Սեբաստիանում և Բերտիոգայում այս ցուցանիշը հասել է ռեկորդային 627 և 683 մմ-ի: Տարերքի հարվածը հանգեցրել է բազմաթիվ հեղեղումների ու սողանքների, բնակելի շենքերի և ենթակառուցվածքային օբյեկտների ավերածությունների։