Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Միջինից ցածր եկամուտ ստացողները կապահովագրեն բարձր եկամուտ ունեցող միլիոնատերերի առողջությունը

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է փուլային եղանակով. այս տարի նախապատրաստական աշխատանքներն են իրականացվելու, մյուս տարի պետական պատվերի բոլոր շահառուների համար կսկսի գործել ապահովագրական համակարգը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կունենանք միասնական, առանց աղճատման շահառուների խումբ, ծառայությունների քանակ և շրջանակ, մեկ ապահովագրական փաթեթ պետության կողմից ապահովագրված շահառուների համար։ Նա նշել է, որ պետությունը կսկսի միջին աշխատավարձից ցածր եկամուտներ ունեցողների համար սուբսիդավորման համակարգ ներդնել։ 2025-ից պետությունը ծրագրում կներառի թոշակառուներին, իսկ 2027-ից նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ բոլոր քաղաքացիների համար։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ  մշտապես ողջունել է կառավարության քայը՝ վերջապես երկրում առողջապահական համակարգ ներդնելու համարձակություն ունենալու համար։ Դա, ըստ նրա, շատ կարևոր բարեփոխում է, ինչը բխում է ուղղակիորեն ՀՀ սահմանադրության իրավակարգավորումներից, սոցիալական պետություն լինելու, ինչպես նաև սոցիալական շուկայի իրավակարգավորումից, նաև առողջության պահպանման իրավունքից։

«Սակայն, ցավալիորեն,  ինչպես ասում էր դասականը, ուզում ենք ստացվի լավ, ստացվում է այնպես, ինչպես միշտ։ Եվ ինչպես նախկինների, այնպես էլ այս իշխանությունների ժամանակ ընդունվող որոշումները հակասության մեջ են ՀՀ Սահմանադրության, միջազգային պարտավորությունների հետ, հաշվի չի առնվում միջազգային փորձն այդ ուղղությամբ, բարեփոխումներին գնում են հընթացս, առանց նախապատրաստվելու և պատշաճ իրավատնտեսական հիմքեր ստեղծելու։ «Այս կապակցությամբ նախորդիվ նշել էի, որ համակարգը իրոք պատրաստ չէ այսօրվա դրությամբ անցնելու կենսականորեն անհրաժեշտ առողջության համապարփակ ապահովագրության։ Թեև նախարարությունը ի դեմս իր նախարարի, տարբեր հարթակներում նշում է, որ ներդրումը կլինի փուլային և այդ ընթացքում համակարգը կբերվի պատրաստվածության մակարդակի, սակայն դա մեզ չի հուսադրում, քանի որ ներդրում ապահովող գործողությունները անհստակ են, բավարար չեն, որպեսզի ապահովի ապահովագրության կուռ համակարգի ներդրումը։

Նշեմ դրանցից մի քանիսը. առաջին՝ առ այսօր ՀՀ առողջապահական կազմակերպությունները հավատարմագրված չեն, քանզի այդ ինստիտուտը հանրապետությունում օրենսդրորեն ամրագրված չէ։ Իսկ հավատարմագրված առողջապահական կազմակերպությունները կարևորագույն պայման են ապահովագրություն ներդնելու համար, որովհետև միայն այդ պարագայում է հնարավոր երաշխավորել ապահովագրական համակարգում ընդգրկված առողջապահական կազմակերպությունների կողմից միջազգային չափորոշիչներին համապատասխան պատշաճ որակի բժշկական օգնություն ցուցաբերելը»,-ասաց Արիստակեսյանը:

Հաջորդը, ըստ նրա, այն է, որ արդեն հինգ-վեց տարի է, երկրում ներդրել են էլեկտրոնային բժշկության համակարգը ինչը կարևորագույն բաղադրիչ է ապահովագրական համակարգի համար, սակայն այդ համակարգը գործում է  խիստ խափանումներով, ինչը լուրջ դժվարություններ է հարուցում բուժառուներին՝ օգտվելու առողջապահական ծառայություններից։

«Օրինակ՝ նախորդ տարի ներդրվեց էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը այն հաշվով, որպեսզի առողջապահական կազմակերպություններում բժիշկները վերջապես ձերբազատվեն աշխատատար  գրագրությունից և այդ խնայված ժամանակը տրամադրեն բուժառուներին խորհրդատվություն տալու համար։ Սակայն ցավալիորեն եթե մինչև այդ բժիշկները ստիպած էին լինում երեք տեղ գրանցում կատարել, ապա այդ գրանցումներն այսօր ոչ միայն չեն վերացվել, այլ նաև ստիպված են լինում էլեկտրոնային դեղատոմսեր դուրս գրել, ինչի դուրս գրման ժամանակ ծրագիրը շատ հաճախ խափանվում է, և ստիպված են լինում նույն գործողությունը 2-3 անգամ անել: Քանի դեռ նախարարությունը էլեկտրոնային բժշկության համար չի ստեղծել սահուն աշխատող, բարձր պաշտպանվածություն ունեցող ծրագրային ապահովում, ապահովագրության անցնելն անիմաստ է»:
Արիստակեսյանն անկյունաքարային է համարում նաև այն, որ առ այսօր չնայած բյուջետային դրամաշնորհային և վարկային միլիոնավոր միջոցների ծախսմանը, չեն մշակված առողջապահական ծառայությունների բժշկատնտեսագիտական ստանդարտները, որոնք հիմք պետք է հանդիսանային ապահովագրավճարի մեծությունը որոշելու համար. «Եվ պատահական չէ, որ կառավարության որոշմամբ հաստատված հայեցակարգում խոսք անգամ չկա ապահովագրավճարի մեծության մասին։ Փոխարենը հանրային ելույթներում նախարարը, աշխաըտանքայի խմբի անդամները, ընդհուպ մինչև փոխվարչապետը լոկ քաղաքական հայտարարություն են անում այն մասին, որ ապահովագրավճարը համակարգի ընդգրկված բոլոր անձանց համար կլինի ֆիքսված և կտատանվի 150-200 հազար դրամի չափով, ինչը աբսուրդ է, խտրական է, սոցիալապես անարդար է և հակասում է բժշկական ապահովագրության միջազգային փորձի գաղափարախոսությանը, այն է, որ բժշկական ապահովագրության մեջ ընդգրկված անձանց համար կարևոր է համերաշխությունը, որի բաղադրիչներն են՝ հարուստը վճարում է աղքատի համար, զբաղվածը վճարում է չզբաղվածի համար, երբ երիտասարդը վճարում է մեծահասակի համար, առողջը վճարում է անառողջի համար։ Ինչպես ասում է միջազգային փորձը, այդ համերաշխությունն ապահովելու համար ապահովագրական վճարը սահմանվում է՝ ելնելով քաղաքացիների եկամուտներից որոշակի տոկոսաչափով՝ որպես պարտադիր ապահովագրական վճար և միջինում բոլոր զարգացած երկրներում, որտեղ ներդրված է պարտադիր բժշկական ապահովագրությունը, սահմանված է եկամտից վեց տոկոսային չափով, որից երեք տոկոսը վճարում էր քաղաքացին, իսկ երեք տոկոսը՝ գործատուն»,-ասաց տնտեսագետը:

«Գործատուն, վճարելով իր աշխատակցի համար ապահովագրավճարի այդ երեք տոկոսը, իրականացնում է իր սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը իր աշխատակցի նկատմամբ, որով երաշխավորում է նրա առողջությունը, որպեսզի նա կատարի ստեղծագործ բարձր արտադրողականությամբ աշխատանք։ «Այս առումով հատկանշական է գործատուների ներկայացուցիչների վերջին հանրային ելույթները, որոնք իրավաչափորեն և հիմնավոր կերպով նշելով առողջապահական համակարգի առկա թերությունները, այդուհանդերձ, խուսափում էին այդ համակարգի ներդրումից՝ ելնելով զուտ իրենց շահադիտական նպատակներից, այն է՝ սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում ներդրում չկատարել իրենց աշխատակիցների կարևորագույն մարդկային կապիտալի առողջության վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով առողջապահության նախարար Անահիտ Ավատեսյանի հայտարարությանը, թե պետությունն իր վրա կվերցնի թոշակառուների առողջության ապահովագրումը, իսկ միջինից ցածր աշխատավարձ ունեցողների ապահովագրավճարի որոշ մասը կսուբսիդավորի, Արիստակեսյանն ասաց. «Մինչ այդ պետք է հստակություն մտցվի տոկոսաչափը, քանի որ եթե ֆիքսված գինը լինի 150-200 հազար, դա անարդար կլինի։ Նա ասում է կսուբսիդավորի այն անձանց համար, որոնց եկամուտը միջին աշխատավարձից ցածր է։ Եվ այս պարագայում ստացվում է անարդար, խտրական և ոչ հավասար ապահովագրավճար, որով պարտադիր կերպով մինչև միջին աշխատավարձ ստացող անձանց համար սահմանվում է 200 000 դրամ ապահովագրավճար, իսկ 2 կամ 3 միլիոն եկամուտ ստացողի համար նույնպես 200 000 դրամ, սա ակնհայտ հակասահմանադրական է։ Այս պարագայում սուբսիդավորումը պարզապես ծիծաղ է հարուցում, սրանով հերթական անգամ իշխանությունները քայլ են կատարում ոչ պատասխանատու բարձր եկամուտ ունեցող ոչ պատասխանատու անձանց, այդ թվում՝ հանրային աշխատողների ազատել ավելորդ ֆինանսական բեռից»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում