
ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգված է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմամբ՝ նախազգուշացնելով, որ «այն կխեղդի ազատ խոսքը»։
«Մենք մեր մտավախություններով կիսվել ենք Վրաստանի կառավարության հետ։ Առաջարկվող օրենքը կբացառի և կխլացնի Վրաստանի այն քաղաքացիների ազատ խոսքը, որոնք ձգտում են ավելի լավ ապագա ստեղծել հասարակության համար։
Մենք կարծում ենք, որ նման օրենքը պոտենցիալ սպառնալիք կստեղծի Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման համար»,-ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։