Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Դեպի Իրան արտահանումը դիվերսիֆիկացվել է. արտահանել ենք ապրանքներ, որոնք մինչ այդ չէինք արտահանում

Վերջին երկու տարում Հայաստանը Իրանի հետ առևտրային հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցել։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2020 թվականին մեր առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 միլիոն դոլար, 2021 թվականին՝ 500 միլիոն դոլար, իսկ 2022 թվականին՝ 700 միլիոն դոլարից ավել։ Նախարարի կարծիքով՝ մոտ ապագայում Իրանի հետ փոխադարձ առևտրում կհատենք 1 միլիարդի սահմանը։

Այ առնչությամբ՝ tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանն «Առաջին լրատվկան»-ի հետ զրույցում նշեց, որ Իրանն այն երկրներից է, որի հետ ապրանքաշրջանառության մեծացումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար:

«Եթե թվերը նայենք, կտեսնենք, որ դեպի Իրան արտահանումը 2022-ին մեծացել է 70 տոկոսով, աճելով 65 մլն-ից մինչև 111 մլն դոլարի: Մենք Իրան հիմնականում արտահանում ենք էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց: Այսինքն գազը ներկրում ենք էելեկտրաէներգիա արտահանում ենք: 2021-ին էլեկտրաէներգիան կազմել է ընդհանուր դեպի Իրան արտահանման 71 տոկոսը: Ու թեև 2022-ին էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտում աճ ենք ունեցել 42,4 տոկոսով, բայց ընդհանուր արտահանման մեջ էլէներգիան կազմել է մոտ 60 տոկոս: Սա նշանակում է, որ այլ ապրանքների արտահանումը, որոնք մինչ այդ չէինք արտահանում, 2022-ին աճել են: Մինչև 2022 թվականը օրինակ, մենք ծխախոտ չենք արտահանել, այս տարի ունենք զգալի աճ: Մոտավորապես 21 մլն դոլարի ծխախոտ ենք արտահանել: Նույնը վերաբերում է հանքաքարին, այս տարի մոտ 30 մլն դոլարի հանքաքար ենք արտահանել, մինչդեռ մինչ այդ չէինք արտահանում: Նաև արտահանել ենք ապակի, փայտ, ալյումին, որոնց ուղղությամբ ևս մեծ աճ ունենք: Այսինքն դեպի Իրան արտահանումը ոչ միայն աճել է, այլև որոշակիորեն դիվերսիֆիկացվել է»,-ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան ներմուծմանը, ապա այստեղ ևս, ըստ Թավադյանի, աճ է գրանցվել. «2022-ին Իրանից ներմուծումն աճել է 37 տոկոսով: 2022-ի ամռանը պայմանավորվածություն ձեռք բերվեց կառուցել հայ-իրանական ապրանքների տաղավար, ընդհանուր առմամբ սա կարևոր ուղղություն է զարգացման: Առևտրաշրջանառության տվյալները ցույց են տալիս մեծ աճ, և հնարավոր է, որ Իրանի հետ ապրանքշրջանառությունը մեծանա»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում