Ինչպես հաղորդում է BBC-ն, Հռոմում մեկ օրվա ընթացքում հարձակման են ենթարկվել միանգամից 3 տեսարժան վայրեր` Կոլիզեումը, Նավոննա հրապարակի հայտնի շատրվանի արձանը և Թրևի հայտնի շատրվանը:
Սկզբում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը փորձել է 19-րդ դարի արձանից մարմարե կտորներ պոկել: Ոստիկանները հաղորդել են, որ տղամարդը չի հասցրել մեծ վնաս պատճառել Նավոյա հրապարակի արձանին: Դրանից մի քանի ժամ առաջ անհայտ անձը մեծ քար է նետել Թրևի շատրվանի մեջ:
Այնուհետև Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է մի ամերիկացի ուսանողի, որը փորձել է Կոլիզեումի ամֆիթատրոնից կտորներ պոկել:








































