Ռուսաստանի և Իրանի իշխանությունները մտադիր են Թաթարստանի Էլաբուգա քաղաքում իրանական Shahed-136 անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցել։ Այդ մասին գրել է «The Wall Street Journal-ը»՝ վկայակոչելով աղբյուրներին:
«WSJ»-ի զրուցակիցների խոսքով՝ հունվարի սկզբին Ռուսաստան է ժամանել իրանական բարձրաստիճան պատվիրակություն, որը բաղկացած է գեներալներից և զենքի ընկերությունների թոփ-մենեջերներից: Նրանք այցելել են գործարանի նախատեսված վայրը և քննարկել նախագիծը սկսելու համար անհրաժեշտ մանրամասները:
Կրեմլի այդ մտադրությունների մասին Սպիտակ տունը հայտնել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, նշում Է WSJ-ն։